Այսօր կառավարության հերթական նիստին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացվում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի կանգնեցնելուց հետո տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից դուրս չգալու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի պահանջով տրանսպորտային միջոցի խցիկում նստելու պարտականությունը նախատեսելով վարորդների համար:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ լրացվող պարտականությունը նախատեսվում է ինչպես հասարարական կարգի, այնպես էլ վարորդ-ոստիկան շփման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասնելու նպատակով:
Հարցի վերաբերյալ արձագանքեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հարցրեց.«Ճի՞շտ հասկացանք, որ երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցնում է, վարորդը պետք է մնա մեքենայի մեջ նստած»:
«Այո,, պետք է մնա, սակայն եթե իր ցանկությամբ իջնում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, ոստիկանը կարող է ստիպել, որպեսզի նա վերադառնա սրահ: Չվերադառալու դեպքում վրա է հասնում ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը չկատարելը: Ոստիկանը կմոտենա, կներկայացնի խախտումը»,-ասաց նա և նշեց, որ հնարավոր է նաև իրավիճակ, երբ վարորդը չվերադառնա սրահ:
«Դե հիմա ի՞նչն է փոխվում, հիմա էլ ա տենց»,-նկատեց Փաշինյանը: Օսիպյանն էլ արձագանքեց, որ մինչ այս չի եղել ոստիկանի միջամտության հարցը: Նա ասաց նաև, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ անհրաժեշտություն լինի, որ վարորդը դուրս գա, օրինակ, երբ անհրաժեշտություն լինի բեռնախցիկը բացել և այլն:
Այսպիսով՝ երկար քննարկումից հետո, Նիկոլ Փաշինյանը առաջարկեց հարցը հանել օրակարգից, քննարկել, սոցիալական գովազդ անել, հասկանալ մարդկանց արձագանքը, ապա նոր ներկայացնել:
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03