Դատարանների հանդեպ հանրային ցածր վստահությունից բողոքելիս մեր քաղաքացիները պետք է առերեսվեն նաև փաստաբանների մասնագիտական և մարդկային որակների հետ:
Այս մասին ասվում է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հայտարարության մեջ՝ ուղղված փաստաբան Երվանդ Վարոսյանին։
Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշում է, որ 2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է հանդիսանալ «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ինչը հակասում է օրենսդրությանը։
Գրառման առնչությամբ Հայկ Հովհաննիսյանը հայտնում է.
«Փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության առիթով մեր հանրությանն ու հայ ժողովրդին, որի առջև երդվել եմ, հայտնում եմ հետևյալը.
Խնդրո առարկա փաստաբանական ընկերությունում իմ բաժնեմասն ամբողջությամբ հանձնել եմ հավատարմագրային կառավարման ս.թ. 2018թ. մարտի 28-ից,
Նշված բաժնեմասն ամբողջությամբ օտարել եմ գործընկերներիս ս.թ. սեպտեմբերի 20-ից (որպիսի գործարքը գրանցման է ներկայացվել պետռեգիստր, և տվյալները թարմացված են):
Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը ստանձնելու պահից՝ ս.թ. ապրիլի 9-ից, ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվել (տե՛ս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը):
Հաշվի առնելով, որ իմ ողջ գիտակից կյանքում լծված եմ եղել մեր հայրենիքում իրավունքի գերակայության ապահովմանն ու իրավական պետության կառուցմանը, պատրաստվում եմ.
դիմել ՀՀ Փաստաբանների պալատ՝ սույն փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով,
դիմել դատարան` պահանջելով հերքել զրպարտությունն ու վճարել փոխհատուցում»։
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03