«Արդեն ունենք 36 երկարաժամկետ դիտորդ, ովքեր տեղաբաշխված են ՀՀ բոլոր 38 ընտրատարածքներում: Նախընտրական շրջանում դիտարկելու ենք ընտրական հանձնաժողովների գործունեությունը՝ ընտրությունների կազմակերպման հարցով, նախընտրական քարոզչությունը, շտաբների աշխատանքները, քարոզարշավի ֆինանսավորման, ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրները և դրանցից ածանցվող մի շարք մանր խնդիրներ», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Ալիկ Պետրոսյանը:
«Ընտրողների կարծիքը ձևավորվում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այդ պատճառով կարևորում ենք երկարաժամկետ դիտորդությունը: Մենք դիտորդությունը սկսել ենք նոյեմբերի 5-ից: Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ աշխատանքն ընթանում է՝ ըստ սահմանված ժամանակացույցի, առանձին խնդիրներ չեն արձանագրվել: Մեծ մասամբ ուսումնասիրել ենք տարածքային ընտրական հանձնաժողովների կազմը, որը կարծես չի փոխվել, հանձնաժողովների անդամների պաշտոնները զբաղեցնում են այնպիսի մարդիկ, որոնք օրենքով իրավունք ունեն: Մեկ բացառություն կա. օրենքին չի հակասում, բայց կարծում ենք՝ ԿԸՀ-ի կողմից ուշադրության է արժանի:
Թիվ 8 հանձնաժողովի նախագահը 2008թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ընտրությունների ժամանակ ֆիզիկական ուժի գործադրմամբ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը, և դա պարզապես բիծ է այդ նախագահի վրա, և մենք կառաջարկեինք, որպեսզի ԿԸՀ-ն՝ օգտվելով իր լիազորություններից, հեռացներ այդ նախագահին ու, առհասարակ, ուշադրություն դարձներ հանձնաժողովի անդամների, նախագահների նախկին գործելակերպին, ձեռնարկեր միջոցներ»,- նշեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ ներկայացնելով «Ականատես» դիտորդական առաքելության նախնական կարծիքն ընտրությունների նախապատրաստական գործողությունների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին՝ նա նկատեց.
«Բոլորս հասկանում ենք՝ այդ պաշտոնական ժամանակահատվածը, որ նշված է, ոչ մի կերպ չի կանխարգելում, որպեսզի նախընտրական քարոզչություն փաստացի չծավալվի: Համաձայն մեր օրենսդրության՝ այն անօրինական չէ: Իհարկե, մի քիչ հակասական է, գուցե հետագայում փոփոխեն, և, ասենք, ԱԺ ընտրություններ նշանակելու որոշումից մեկ օր հետո արդեն իսկ նախընտրական քարոզչության շրջան համարվի: Դեռ խոշոր խախտումներ չեն եղել, բայց, օրինակ՝ քարոզչական նյութեր են հայտնվում, ենթադրենք, սյուների վրա՝ նախընտրական քարոզարշավից առաջ, ու դժվար է հասկանալ՝ դրանք պե՞տք է լինեն, թե՞ չպետք է լինեն: Ըստ օրենքի՝ արգելված չէ, բայց նոյեմբերի 26-ից հետո արգելվելու են: Ամեն դեպքում կուսակցություններին կոչ ենք անում հետևել սահմանված կանոններին՝ մինչև նախընտրական քարոզարշավի սկսվելը: Հայտնեմ, որ մեր դիտորդները ընտրակաշառք խոստանալու, բաժանելու հետ կապված՝ որևէ դեպք չեն արձանագրել: Սակայն արդեն իսկ հնչում են կոչեր, որոնք դիտարկում ենք՝ որպես ատելություն, քանի որ թիրախավորում են մարդկանց, խմբերի՝ կրոնական, սեռային, քաղաքական տարբերակող հատկանիշներից ելնելով: «Աչք էր ծակում» ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովի ելույթը: Նա ասում էր, որ դեմ է աղանդավորությանը, համասեռամոլությանը, որը միջազգային պարտավորությունների խախտում է»:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ նշեց.
«Հայաստանից դուրս գտնվող, բայց ՀՀ քաղաքացի համարվող մարդիկ դեռևս ընտրացուցակներում են: Բայց եթե կա դա չչարաշահելու կամք, պետք է որ խնդիր չառաջանա, իսկ եթե չկա՝ խնդիրներ կառաջանան: 571 ընտրող շարունակում է չունենալ հասցե: 885 հասցեներում էլ գրանցված է 20 և ավելի ընտրող: Մինչև ընտրությունը կարևոր է պարզել 90 և ավելի տարիք ունեցողների թիվը: Նրանք կամ ՀՀ-ից դուրս են, կամ մահացած: 8826 ընտրող կա 90 տարեկանից ավելի, որոնցից 117-ի տարիքը 100-ից ավելի է, 3-ինն էլ 110 տարեկանից բարձր է: Հետաքրքիր կլինի պարզել՝ իսկապես կա՞ն նրանք, թե՞ ոչ»:
168.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01