Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանձնելով պարգևը՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել մեր երկրում Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության ընդլայնման կապակցությամբ, որի արդյունքում մեծացել է նաև չինարենի և չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը:
«Դրա մասին է վկայում Հայ-չինական բարեկամության դպրոցի դիմորդների աննախադեպ մեծ թիվը: Դպրոցն ամենամեծն է տարածաշրջանում, որը, ինչ խոսք, շատ ուրախալի փաստ է, սակայն մենք պետք է մտածենք Չինաստանի հետ այլ հետաքրքիր նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Չինաստանի հետ մեր երկիրն ունի ավանդական պատմական կապեր, և հատկապես կրթության և գիտության ոլորտում այդ համագործակցությունը պետք է ընդլայնվի, մասնավորապես, ուսանողների փոխանակման, գիտական համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում»,- նշել է փոխնախարարը:
Յանգ Մեյխուն շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Կոնֆուցիուսի ինստիտուտի աշխատանքը գնահատելու համար՝ ընդգծելով, որ այն լավագույն խթանը կհանդիսանա հետագա արդյունավետ գործունեության համար: «Մեր կողմից կանենք հնարավորը՝ Հայաստանի և Չինաստանի միջև կրթագիտական ոլորտում համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու համար»,-նշել է Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրենը:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44