Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել է՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:
Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետներին ու մարզիկներին, նշել է. «Այդ հաղթանակները միջազգային հաղթանակներ են՝ մեկը սպորտի, մյուսը՝ դիվանագիտության ոլորտում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ մեր երկիրը փայլուն ձևով է ներկայացել:
Մաղթում եմ, որ սա լինի ոչ թե վերջինը, այլ այսպիսիք բազմաթիվ լինեն»: 



13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44