«Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի խմբագիրները համոզված են, որ տպագիր մամուլը չի կորցրել իր կարևոր առաքելությունները լրատվադաշտում: Ներկայում լույս տեսնող թերթերը էական նշանակություն են ունենալու նաև դարեր հետո՝ պատմաբանների համար: Խմբագիրները նման տեսակետ հայտնեցին «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում:
«Թերթի վախճանը բավականին հեռու է: Հիմա անցումային փուլ է, և պետք է փորձենք գտնել այն լուծումները, որ մրցակցային այս պայմաններում կարողանանք տպագիր մամուլի հեղինակությունը, որ ուներ հանրապետության առաջին տարիներին, հետ բերենք: Տպագիր մամուլն ունի որոշ առավելություններ: Առաջին առավելությունը պատասխանատու լինելն է: Դա կաղում է էլեկտրոնային լրատվամիջոցների շրջանում: Տպագիր մամուլը շատ պատասխանատու է, մեծ ուշադրություն է դարձնում բովանդակությանը: Այսօր, կարծես թե, գրագիտության շեմն իջել է, և տպագիր մամուլը փորձում է այդ շեմը պահել: Թվում է, թե կետադրական, ուղղագրական սխալները երկրորդական են այս արագության մեջ, սակայն սերունդ է կրթվում այդ նորություններով»,- ասաց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու խմբագիր Արմեն Հովակիմյանը:
Նրա կարծիքով՝ էլեկտրոնային լրատվամիջոցների բովանդակությունը հաճախ կրկնվում է, թերթերի դեպքում այդպես չէ: Թերթերն ունեն իրենց թեման և բովանդակությունը, փորձում են բազմազան և խորքային լինել:
«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Կուրդիյանի կարծիքով՝ որքան էլ ուզում են ասեն, թե տպագիր մամուլը մեռնելու է, միևնույն է էլեկտրոնային լրատվամիջոցները երկար կյանք չունեն՝ թեկուզ այն պատճառով, որ ամեն լույս տեսած նյութը փոփոխման ենթակա է: «Սակայն թղթի վրա եղած նյութերը կմնան արխիվներում, և դարեր հետո պատմաբանները մեր թերթերից կստանան ներկայիս պատկերը: Այդ պատմական պատասխանատվությունը պետք է զգանք տպագիր մամուլը պատրաստելիս»,-նշեց նա:
Սակայն, խմբագիրը նշեց, որ մինչ էլեկտրոնային մամուլի հայտնվելը տպագիր մամուլն իր հասույթի 20 տոկոսն ստանում էր վաճառքից, իսկ 80 տոկոսը՝ գովազդից: Իսկ հիմա վիճակը փոխվել է, գովազդատուները նախընտրում են էժան և արագ տարբերակները: «Մենք զրկվել ենք մեր հիմնական ապրելու միջոցից: Որտեղից ենք մենք գտնելու կորցրածը, այդ հարցի պատասխանը չունեմ դեռ»,- նկատեց Կուրդիյանը: Նրա կարծիքով՝ պետք է փնտրել և գտնել լուծումներ:
Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:
Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01