«Մենք» կուսակցությունների դաշինքը բնական է, մենք գաղափարապես նույնն ենք, մեր համագործակցության համար արհեստական խոչընդոտներ չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Մենք» դաշինքի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք «Հանրապետություն» կուսակցության հետ պայքարելու 15 տարվա փորձ ունենք: Մեր դաշինքում հավաքված մարդիկ իրենց ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում պայքարել են հանուն փոփոխությունների, հանուն քաղաքացու կյանքի բարելավման, պայքարել ենք ընդդեմ կեղծիքի, ընդդեմ այլանդակությունների, կոռուպցիայի: Չկա մեր դաշինքում գեթ մի անդամ, ով նահանջել է իր սկզբունքներից, եղանակի փոփոխություններին զուգահեռ փոխել է իր կարծիքը»,- նշեց Քոքոբելյանը:
Ըստ պատգամավորի թեկնածուի՝ իրենք չեն փոխում իրենց դիրքորոշումը ոչ այն պատճառով, որ դրանք իրենց քաղաքական կապրիզներն են, այլ նրա համար, որ դա իրենց համոզմունքն է:
Հարցին՝ ե՞րբ եք սկսել բանակցել Արամ Սարգսյանի հետ դաշինք կազմելուց հետո, արդյո՞ք պատճառն այն չէր, որ Նիկոլ Փաշինյանն առանձին ցուցակով գնաց առանց Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի, ապա Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցություն գնաց, նույնիսկ դրանից առաջ էլ քաղաքական դաշտում բանակցություններ էին անցկացվում:
Չկա գրեթե մի ուժ, նկատի ունեմ նախկին ընդդիմությանը, բացառությամբ որոշ գրպանային գործիչների, որոնց հետ մենք քննարկում չունենանք: Քանի որ սա անցյալում է, անուններ հնչեցնելը նպատակահարմար չէ:
Իսկ Արամ Սարգսյանի հետ բանակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ արտահերթ ընտրություններ են լինելու»:
Հարցին՝ Ձեր և Արամ Սարգսյանի համար պա՞րզ էր, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ չկար մի մարդ, ում համար դա պարզ չլիներ: Նա շեշտեց, ինքն է Արամ Սարգսյանին առաջարկել զբաղեցնել դաշինքի առաջին համարը: «Ցուցակը 1 առաջին համար ունի: Դա արհեստական հարց է, թե ով պետք է լինի: Ես ինքս եմ առաջարկել Արամ Սարգսյանին: Մենք ցուցակի առումով խնդիր չենք ունեցել: Մեր ցուցակում չկան կոռուպցիային մաս եղած անձինք, անգամ նրանք, ովքեր պետական կառույցներում աշխատել են, նման անցյալ չունեն: Մենք չենք ունեցել ծրագրային տարբերություններ: Մեր ծրագիրը լինելու է ամենամրցունակը»:
Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ իրենք գալիս ենք ապահովելու Հայաստանի Հանրապետության փոփոխությունների անբեկանելի լինելը. «Հայաստանում պետք է կարմիր գիծ քաշվի՝ անցյալը թողնվի անցյալում, կրիմինալ, հանցագործ, խեղճ իրավիճակին վերադարձ չպետք է արվի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կային մարդիկ, ովքեր կրակելու լիցենզիա ունեին:
Արդարադատությունն ընտրովի է եղել, մենաշնորհ է եղել, որն այսօր դեռ չի վերացել, եկամտաբեր ճյուղերով մինչև հիմա զբաղվում են նույն մարդիկ, ովքեր ոչ հավասար պայմաններում են նոր սկսնակ բիզնեսմենի նկատմամբ: Նման հարցերում մենք տարակարծություններ ունենք գործող կառավարության հետ: Մենաշորհի վերացումը ճոխություն չէ, դա մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, լուծվել է քվոտավորման վերացումը, բայց մյուս խնդիրները դեռ չեն լուծվել: Մեր ժամանակը կարճ է, մենք լինելու ենք այսօրվա իշխանությունների հիմնական, գաղափարական ընդդիմախոսը: Կախելու դեպքում օգնելու ենք, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում հետադարձ չգրանցվի»:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03