ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը: Այս նորամուծությունն իրականացվում է Հայաստանի և Ավստրիայի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում: Հոգեբանական հարցաշարը լրացնելու են հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրավիճակային հոգեբանական հարցաշարի պատասխանների միջոցով ձևավորվում է զորակոչիկի հոգեբանական պատկերը, ինչի շնորհիվ էլ զորամասի հրամանատարությանը պարզ է դառնում, թե նորակոչիկ զինվորը որքանով է դիմացկուն, սթրեսակայուն և պատրաստ տարբեր հանձնարարություններ կատարելուն: Հոգեբանական խնդիրներ ունեցող զորակոչիկների պարագայում էլ զորամասի սպայական կազմն արդեն անհրաժեշտ հատուկ ուշադրություն կտրամադրի զինծառայողին:
Հոգեբանական թեստի անցկացման նպատակն է նվազագույնի հասցնել զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհերի և վիրավորումների դեպքերը, ինչպես նաև դյուրացնել սպաների աշխատանքը միջանձնային հարաբերությունների կարգավորման հարցում:
Ծրագրի հաջող ընթացքի դեպքում կկազմվի համակարգչային ծրագիր, որն ընդհանրացնելով զորակոչիկի պատասխանները՝ կտա նաև նրա հոգեբանական կայունության և տարբեր միջավայրերում ադապտացվելու գնահատականը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55