«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամին Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում երեկվա դրությամբ նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: Միայն թե, նախորդ տարիների համեմատ, այս անգամ հանգանակված գումարն ավելի քիչ էր. 2017թ. մարաթոնի ժամանակ հանգանակվել էր 12 մլն 505 հազար դոլար, իսկ 2016 թվականին` 14.6 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ` 2018թ. հանգանակված գումարի տարբերությունը մեծ չէ՝ 1.3 մլն դրամ: Մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ Սփյուռքի հանգանակած գումարները շեշտակի կավելանան: Ի վերջո, Սփյուռքը հիմա ավելի շատ է վստահում ՀՀ նոր իշխանություններին, քան ՀՀԿ օրոք էր: Ըստ այդմ, երեկ տեղի ունեցածը տարօրինակ էր: Բայց այդ գումարը հնարավոր է, որ կավելանա. նախ՝ հաշվարկված չէ ՀՀ-ից արված նվիրատվությունները: Բացի այդ, եթե նախկինում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերից որոշակի գումար է պահվել հանգանակության նպատակով, ապա այս տարի ստիպողաբար նման քայլ չի եղել: Միաժամանակ, հավաքագրման նվազման պատճառը կարող էր լինել հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ տեղի ունեցած սկանդալը: Եթե հիշում եք, նա հիմնադրամի միջոցները խաղադրույք էր դրել, բայց հետո այդ գումարները մինչև վերջին լուման վերադարձրել: Սակայն դա չխանգարեց, որ ԱԱԾ-ն այդ պատմության բացահայտումից հետո քրեական գործ հարուցի: Երեկ Վարդանյանն ինքը նման խոստովանություն է արել ու ներողություն խնդրել. «Կրկին հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որևէ կերպ ազդել է վստահության վրա, և կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին և իր սուրբ առաքելությանը»,- ասել է նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ չի բացառել, որ այս տարի քիչ գումար է հավաքագրվելու. պատճառներից մեկը նախկին տնօրենի շուրջ սկանդալն էր. «Հնարավոր է, չի բացառվում»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15