«Փաստ» թերթը գրում է. «Այսօր կայանալիք երթը Երևանի փողոցներով, որ նախօրեին ազդարարվեց Փաշինյանի կողմից ուղիղ եթերով, ըստ էության, չունի գործառութային կոնկրետ նշանակություն: Այն ավելի շատ ծիսական, արարողակարգային բնույթ ունի: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, օրինակ, հայտարարում են, թե երթի նպատակը ընտրակաշառքը մերժելն է: Սա, իհարկե, թույլ փաստարկ է՝ հաշվի առնելով, որ անհնար է մերժել մի բան, որն այլևս չկա, կամ առնվազն իշխանությունը երաշխավորել է, որ չկա: Ավելին՝ իշխանությունն ունի բոլոր պաշտոնական լծակները ընտրակաշառքը բացառելու համար, և երթը չէ, որ պետք է դառնա ընտրակաշառքի մերժման հիմնական գործոն: Հոկտեմբերի 2-ի հանրահավաքն, օրինակ, ուներ շատ կոնկրետ գործառույթ՝ դիմադրություն ցույց տալ ԱԺ-ում քննարկվող կանոնակարգ օրենքին ու առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը: Այս երթը, սակայն, տեղի է ունենում մի իրավիճակում, իրերի այնպիսի դասավորության պայմաններում, որ որևէ գործառութային նշանակություն գտնելը դժվար է: Առավելապես գործ ունենք հեղափոխության ծիսականացման հետ: Ինքը՝ Փաշինյանը, ուղերձում նույնիսկ նշեց, որ կարոտել է բոլորին ու երթը լավ առիթ է հիշելու հեղափոխության ժամանակները: Ընդհանրապես ծիսականությունը չի առաջանում հենց այնպես, օդից: Ծեսը, հիշողությունը, վերապրումը անցյալում որևէ գործառույթի, առօրեական որևէ գործողության մասին մեր հիշողություններն են: Ինչպես, օրինակ, խաշ ուտելը: Հիմա է, որ խաշը դարձել է ծես: Նախկինում այն աղքատների համար կենցաղավարման ձևերից մեկն էր, երբ առավել հարուստները ուտում էին կովի միսը, իսկ ոտքերը մնում էին աղքատներին: Ժամանակի հետ, սակայն, խաշի գործառութային, կենցաղային նշանակությունն ու անհրաժեշտությունը դուրս է եկել, մնացել է միայն ծիսականությունը: Մոտավորապես նույնն է, երբ մենք հիշում ենք 90–ականները ռոմանտիկ երանգներով: Մոմի լույսի տակ գիրք կարդալը, փայտե վառարանի շուրջ հավաքվելը, սակայն, հիմա են, որ հիշվում են գունավոր, ռոմանտիկ երանգներով: Նախկինում դրանք իրավիճակից բխող ծանր դրսևորումներ էին: Մոտավորապես հենց այս համեմատությունների կոնտեքստում էլ կարող ենք պատկերացնել այսօր սպասվող մեծ երթը: Հեղափոխական գործիքակազմն այլևս մտնում է ծիսականացման փուլ, ինչը ոչ թե լավ է կամ վատ, այլ տրամաբանական է: Այդ գործիքակազմը սպառել է իր թիրախները, իրականացրել է հեղափոխություն, հասել է արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի բավարարմանը: Հենց այստեղ, այս ջրբաժանին է, որ որոշվում է՝ հեղափոխությունն ամբողջությամբ է ծիսականացվում, ամբողջությամբ է ավարտում իր գործառութային նշանակությունը, թե ավարտվում է դրա միայն մի փուլը: Այսքանով հանդերձ, պետք է նշենք, որ չնայած այսօրվա երթը կրում է առավել ծիսական բնույթ, այնուամենայնիվ կա, այսպես ասած, գործառութային փոքրիկ թիրախ: Խոսքը եղած ռեսուրսը մոբիլիզացնելու մասին է, հասկանալու այդ ռեսուրսի սահմանները, շոշափելու հանրության տրամադրությունները»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32