ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանների կանայք` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի կնոջ` Իրինա Իգիթխանյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Սաղմոսավանք:
Դեսպանների տիկնանցից շատերն առաջին անգամ էին այնտեղ և շատ տպավորված էին: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)մշտական համակարգող Շոմբի Շարփի կինը` Սարա Ուոթերսոնը նշեց, որ Սաղմոսավանքն ուղղակի հիասքանչ վայր է: «Ես առաջին անգամ էի այնտեղ, դա հիանալի վայր էր, վանքի շրջակայքը նույնպես ապշեցուցիչ էր` լեռները, ձորը: Եկեղեցու ներսում աղոթք հնչեց, ինչը շատ գեղեցիկ էր»,- նշեց Սարա Ուոթերսոնը: ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի կինը` Ուրազաևա Ասելն, արդեն երկրորդ անգամ էր լինում Սաղմոսավանքում, սակայն, նրա խոսքով՝ այս անգամ տպավորություններն այլ էին:
«Առաջին անգամ այս ամառ էի եղել այստեղ, կիրակի օր էր, շատ մարդ կար` հարսանեկան արարողություն էր: Այսօր ամեն ինչ այլ էր` մենք լռության մեջ էինք, հատուկ մեզ համար աղոթք հնչեց, ինչը շատ տպավորիչ էր: Ամբողջ պատմությունն էլ լսեցինք և այսքան տարի շարունակ այն կանգուն է մնացել ու ցանկանում ես, որպեսզի դեռ երկար հազարամյակներ էլ այդպես մնա և մարդկանց բարություն բերի: Սաղմոսավանքում հիացնում է նաև շրջակա բնությունը»,- ասաց Ուրազաևան և հավելեց, որ նմանատիպ վայրեր այցելելուց հետո հոգեպես ավելի հանգիստ ես լինում, քանի որ այդպիսի վայրերը շատ մաքուր են:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44