Սպանված Քաչոտյանների ընտանիքի հարազատները պահանջում են, որպեսզի պատկան մարմինները գտնեն մոր և 3 երեխայի մարդասպաններին, նրանք մտածում են, որ իրավապահ մարմինները դադարել են այդ սպանության հետաքննությունը: Նրանք կրկին պահանջում են տեղեկատվություն, քանի որ նրանց միայն ասում են, որ հետաքննությունը շարունակվում է: Այս մասին գրում է jnews.ge-ն։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016 թ-ի Հուլիսի 10-ի գիշերը, Քաչոտյանների տանը սպանել էին ընտանիքի մորը և երեք երեխաներին` 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյաին և 5-ամյա Սերգեյին: Սպանության երկրորդ օրը ձերբակալվել էր սպանվածների համագյուղացի Նոդար Ակոպովը: Հետաքննությունը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության փաստով (Վրաստանի ՔՕ-ի հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետ): Նրան մեղադրանք էր ներկայացվել, իրավապահ մարմինների տվյալներով, 2016 թ. Օգոստոսի 27-ին, Գլդանիի №8 բանտում, նա ինքնասպան է եղել՝ կախելով իրեն:
Քաչոտյանների հարազատները կարծում են, որ այս մարդասպանությունը մի քանի մարդ է կատարել, որ Նոդար Ակոպովը միայնակ չի եղել: Նրանք համարում են, որ բանտում Ակոպովի ինքնասպանությունից հետո, իրավապահ մարմինները ոչինչ չեն անում՝ գտնելու մյուս մարդասպաններին:
«Նրանք չեն արձագանքում, ուշադրություն չեն դարձնում: Ես պահանջում եմ, որ նրանք գտնեն մարդասպանին: Նա մենակ չի եղել: Հիմա էլ անձնական զրույցներում քննիչներն ասում են, որ սա մեկ մարդու գործ չէ: Մենք անընդհատ հարցնում ենք Ախալքալաքում, Ախալցիխեում, մեզ ասում են՝ մենք աշխատում ենք: Ասում են, որ եթե որևէ նորություն լինի, մենք առաջինը կիմանանք դրա մասին: Մեր նպատակը մարդասպանին գտնելն է: Մենք ապրում ենք վախի մեջ», -ասում է սպանված ընտանիքի հայրը՝ Արամայիս Քաչոտյանը:
Սպանվածների հարազատները ցանկանում են, որ այս թեման դառնա քննարկման թեմա՝ ամբողջ Վրաստանում, որպիսի այս մասին խոսեն գլխավոր հեռուստաընկերությունները, որ կառավարության անդամներն իմանան, Արամայիս Քաչոտյանի խոսքերով, որպեսզի իրավապահ մարմինները ուշադրություն դարձնեն հետաքննությանը:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03