Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական մարմիններն իրենց վարչարարությամբ, գործունեությամբ կարող են մրցակցային խնդիրներ առաջացնել, մրցակցային անհավասար պայմաններ ստեղծել պետական գնումների գործընթացում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ այդ խնդիրների լուծումը գտնվում է այլ պետական մարմինների կարգավորման դաշտում: Արտակ Շաբոյանը հայտնեց՝ անցնող տարում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ավելի քան 202 խնդրահարույց գործ, որոնցից 140-ը՝ պետական գնումների ոլորտում: «Դեպքեր են լինում, երբ տնտեսվարողները կարագի մրցույթ են շահում, բայց սպրեդ են մատակարարում, վնաս են հասցնում ոչ միայն սպառողների շահերին, այլ նաև անբարեխիղճ մրցակցություն են առաջացնում»,-ասաց նա և նշեց, որ պարզվել է, որ սննդամթերքի մրցույթ հայտարարող պետական մարմինները, օրինակ՝ մանկատներում, ծերանոցներում, դպրոցներում մատակարարվող ապրանքը ոչ թե կարագ է, այլ՝ սպրեդ, իսկ պետական պաշտոնյաները՝ ապրանք ընդունողները, ուշադիր չեն եղել և բաց են թողել այս խնդիրները:
Արտակ Շաբոյանն ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպքեր են լինում, որ պատվիրատուները՝ պետական մարմինները, մրցութային հրավերներով կոնկրետ ապրանքների անուններ են գրում, ըստ որի մրցույթը շահում է այն ընկերությունը, որն արտադրում է այդ ապրանքները, դեպքեր են եղել, որ տեխնիկական բնութագրերը այնքան կոնկրետ են գրվում, ինչը ցույց է տալիս, որ պետական մարմինը մտքում ունի կոնկրետ ընկերության անուն:
Մասնավորապես նա ասաց, որ քաղաքապետարանը ավտոմեքենաների մրցույթ էր հայտարարել և միլիմետրերով տեխնիկական բնութագիր էր ներկայացել, որին համապատասխանում էր կոնկրետ մոդելի մեքենա: Այսպիսով, նա հայտնեց, որ 93 խնդրահարույց մրցույթ է բացահայտվել: Tert.am-ի հարցին, թե խախտումներն արդյո՞ք վերաբերել են միայն նախորդ կառավարության գործունեությանը, թե՞ իշխանափոխությունից հետո էլի խախտումներ են հայտնաբերվել, առավել ևս, որ նախկին իշխանության ժամանակ ևս խոսում էիք պետական գնումների ոլորտում խախտումների մասին, Արտակ Շաբոյանն ասաց, որ խոսքը վերաբերում է այս տարվան՝ 2018 թվականին, իսկ պետական գնումներն արվում են ապրիլ-մայիս ամիսներին:
Արտակ Շաբոյանը, անդրադառնալով արտահանմանը, նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում մանրածախ առևտրի ցանցերում խնդիրներ և խոչընդոտներ են ստեղծում մեր տնտեսվարողների համար, մասնավորապես նրանք դժվարանում են Ռուսաստանի առևտրային ցանցեր մուտք գործել, կա խտրական վերաբերմունք:
Նա ասաց, որ հարցը կարգավորելու համար մեր տնտեսվարողների և ռուսական շուկայում խոշորագույն «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի» ղեկավարների հետ հանդիպումներ են կազմակերպվել: «Հանդիպել քննարկել ենք, և հիմա բավականին շատ արտահանող ընկերություններ հաջողությամբ համագործակցում են առևտրային ցանցերի հետ»,-հավելեց նա:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03