1920 թվականի նոյեմբերի 29-ը Հայաստանի նորագույն պատմության ամենաամոթալի տարեթվերից մեկն է: Այդ օրը բոլշևիկյան Ռուսաստանի զորքերը հայ բոլշևիկների օժանդակությամբ սկսեցին Հայաստանի առաջին հանրապետության օկուպացիան, ինչի արդյունքում մեր երկիրը կորցրեց իր անկախությունը, իսկ չորս ամիս անց` 1921թվականի մարտի 16-ին, Մոսկվայում աշխարհի ոչ մի պետության կողմից չճանաչված քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքված ապօրինի պայմանագրով` նաև իր տարածքները:
Այսօր` Հայաստանի անկախության հարյուրամյակի տարում, պատմական այդ խայտառակությանը քաղաքական գնահատական տալու և մեկընդմիշտ մերժելու փոխարեն մենք մեր մայրաքաղաքի սրտում` Հանրապետության Հրապարակի հարևանությամբ (Շատրվանների պուրակում և Անգլիական այգում) դեռևս հանդուրժում ենք «ազատարար Կարմիր բանակին երախտապարտ հայ ժողովրդի կողմից» վերտառությամբ հուշարձանները:
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը և «Ազատ ինֆորմացիա» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 29-ին պատրաստվում են իրականացնել այդ կոթողների «հանդիսավոր փակումը», ինչպես նաև բողոքի գործողություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ` պահանջելով, որ այդ երկրի իշխանությունը, որպես բոլշևիկյան Ռուսաստանի իրավահաջորդը, չեղյալ հայտարարի 1921 թվականի Քեմալ-Լենին անվանումը ստացած ռուս-թուրքական պայմանագիրը:
Բողոքի գործողությանը սատարելու և մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանի Պահպանողական կուսակցությունը: ՀՀ բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր համախոհներին, գաղափարակիցներին, նաև Հայաստանի իրական անկախությունն իրենց առաջնահերթությունը համարող քաղաքական կուսակցություններին կոչ ենք անում միանալու մեր բողոքի գործողությանը:
Հավաքվում ենք նոյեմբերի 29-ին, ժամը 11-ին Հանրապետության Հրապարակում (Շատրվանների պուրակի սկզբնամասում):
Հայաստանի Եվրոպական կուսակցության քաղաքական խորհրդի անունից ՀԵԿ համանախագահ` Արամ Ավետիսյան
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03