Այսօր «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում անդրադարձավ անցած յոթ ամիսներին և նշեց, որ տեսնում են իրավիճակային, կիսատ-պռատ լուծումներ, տեսնում են օրեցօր աճող մարտահրավերներ:
«Ցավոք, ինչպես նախկին իշխանությունը չէր կարողանում ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ սպասարկել հայ ժողովրդի շահերը, այնպես էլ նոր իշխանությունը, չունենալով բավարար փորձառություն, չի կարողանում արձագանքել այն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որ ամեն օր շատանում են»,-ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ոչ մեկն իրենց չի կարող և չի էլ մեղադրում ո՛չ գողության, ո՛չ արյան, ո՛չ թալանի, ո՛չ էլ անգրագիտության մեջ: «Միշտ մի բան են ասում, թե 2008 թվականին ինչու կազմեցիք կոալիցիա Սերժ Սարգսյանի հետ, մենք պատասխանում ենք`կազմեցինք, սխալ արեցինք, ներողություն, ժողովո՛ւրդ ջան, այդ 2008 թվականից հինգ տարի հետո մենք հեռացել ենք»,-ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ եթե «Դաշնակցությունը», «Բարգավաճ Հայաստանը» համագործակցել են իշխանության հետ մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը, ապա իրենք հեռացել են հինգ տարի առաջ` հրապարակային տարաձայնությունների մասին հայտնելով. «Այսօր, եթե մարդիկ անվճար իրենց երեխաներին տանում են մանկապարտեզ, պետք է հիշեն «Օրինաց երկրին», եթե այսօր 82 հազար ընտանիք`212 հազար մարդ ստացել է իր ավանդները, պետք է շնորհակալություն հայտնեն «Օրինաց երկիր» կուսակցությանը»,-ասաց նա և ավելացրեց նաև, որ իրենց շնորհիվ աղետի գոտու թեկուզ մասնակի վերածնունդ եղավ, մեծ թվով բնակարաններ կառուցվեցին, Լոռու և Շիրակի մարզում հարկային արտոնություններ տրվեցին, ծնվող երեխային գումար է տրվում, անվճար ծննդաբերություն կա:
«Դա մեր ստորագրած քաղաքական հուշագրի արդյունք էր: Այ սա եղել է այն կոալիցիայի գինը, որը մենք վճարել ենք և ուզում ենք, որ ազգը որոշի` ճիշտ ենք արել, թե սխալ ենք արել 2008 թվականին` մտնելով կոալիցիա»,-ասաց նա:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03