Չինական CNPC նավթագազային ընկերությունը պաշտոնապես փոխարինել է ֆրանսիական Total-ին իրանական «Հարավային Պարս 11» գազային նախագծում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Զանգանեն:
«Չինական CNPC-ը պաշտոնապես փոխարինել է Total-ին «Հարավային Պարս 11» նախագծում, սակայն գործնականում դեռ չի սկսել աշխատել: Անհրաժեշտ է բանակցություններ վարել չինական ընկերության հետ՝ պարզելու համար, թե երբ այն կսկսի աշխատանքները», - հայտարարել է իրանցի նախարարը:
«Հարավային Պարսն» աշխարհի խոշորագույն բնական գազի հանքավայրն է: Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) հուլիսի սկզբին Total-ի հետ համաձայնագիր է կնքել «Հարավային Պարս» հանքավայրի 11-րդ ֆազի մշակման մասին: Գործարքի արժեքը կազմում է 1 մլրդ դոլար: Պայմանագիրը հնարավորություն է տալիս չինական CNPC-ին վերցնել Total-ի մասնաբաժինը (50,1%), եթե ֆրանսիական ընկերությունը դուրս գա նախագծից:
CNPC-ի մասնաբաժինը նախագծում կազմում էր 30 տոկոս, ևս 19,9 տոկոսը պատկանում է իրանական Petropars ընկերությանը: ԱՄՆ պատժամիջոցների ճնշումների տակ նախագծից դուրս գալու վերջնական որոշման մասին Total-ը հայտնել է օգոստոսի 20-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի հետ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին, որից հետո վերականգնել է Իրանի դեմ նախկինում սահմանված տնտեսական պատժամիջոցները
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44