Մենք համարում ենք, և դա փաստ է, որ քաղաքական մեր թիմը, կամ հեղափոխության հարթակն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առջև ստանձնած և ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները առանց բացառության. Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման և դրամահավաք-երեկոյի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Վստահության քվե ենք ակնկալում ՀՀ կառավարման ղեկը առաջիկա հինգ տարիներին ստանձնելու համար»,- ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առաջիկա իրենց համար կարևոր անելիքը քաղաքական հեղափոխության արդյունքների ամրապնդմանը զուգընթաց տնտեսական հեղափոխություն անելն է: «Սա ենթադրում է տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Այնպիսի փոփոխություն, որը կհամապատասխանի ազգային անվտանգությանը և մեր հնարավորություններին»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց ուժի տեսլականն է, որ Հայաստանը ագրարարային, արդյունաբերական երկրից վերածվի նորագույն տեխնոլոգիաների արդյունաբերական երկրի: Սրան հասնելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ փոփոխությունների հիմքում պետք է դրվի աշխատանքի խրախուսումը:
Նրա խոսքով՝ ադ ճանապարհին իրենք նախատեսել են միկրոբիզների հարկային պատավորություններից ազատում, ինչը աշխատանքի խրախուսման կարևոր պայմաններից է: «Մենք ուզում ենք, որ մարդիկ կարողանան ճեղքել հուսահատությունը և վստահել իրենց ուժերին: Դա ամենակարևոր փոփոխությունը պետք է լինի ՀՀ-ում, և դա պետք է լինի աղքատության հաղթահարման առաջնային գործիք»,- ասաց նա:
Բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենց առաջին կարևոր քայլերից մեկն է լինելու եկամտային հարկի իջեցումը:
«Վստահ ենք, որ այսպես կապահովենք այդ ոլորտում աշխատատեղերի ստեղծում և բարձր աշխատավարձերի սահմանում»,- ասաց նա: Ըստ նրա՝ նաև վերջերս կառավարության որոշումներից մեկը «ստարթափերին» արտոնություններ տալն է: «Այս ճանապարհով մենք պետք է գնանք վստահ: Այս վեց ամիսների փորձը մեզ թույլ է տալիս դրական պատասխան տալ այս հարցին: Մոտ 500 000 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են գտնվում բանակցությունների տարբեր փուլերում: Առաջիկայում պետք է իրականացվեն այնպիսի ներդրումային ծրագրեր, որոնք էության մեջ կփոխեն ՀՀ տնտեսական կերպարը»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց ասելիքը մնում է նույնը: «Մենք չենք պատրաստվում ռեվերսներ իրականացնել»,- ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ուժեղացումը, ռազմավարական հարաբերությունների հաստատումը հարևաններ Իրանի և Վրաստանի հետ մնում է իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ: Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են հարաբերությունների զարգացումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, բայց դա չեն անելու այլ երկրի հետ ունեցած մեր հարաբերությունների հաշվին: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ՀՀ-ի հարաբերությունները նաև Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ:
Վարչապետի պաշտոնակատարը դրական համարեց նաև ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և նշեց, որ կա պոտենցիալ և միջավայր այդ կառույցում ակտիվություն դրսևորելու պարագայում ՀՀ-ի տնտեսության զարգացման համար:
«ՀԱՊԿ-ում այն հարցերը, որոնք գոյացել են վերջին տասնամյակում, պետք է ստանան կոնկրետ պատասխաններ և հստակցումներ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հիշատակեց իրենց կարգախոսը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն», հետո հարց հնչեցրեց. «Ինչպե՞ս ենք պատրաստվում պայմաններ ապահովել անհատի երջանկության համար. մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների ազատությունը, ապահովեք արդարություն, անվտանգություն և պետք է կարողանանք ապահովել յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ-ում պետք է բացառված լինեն քաղաքական, տնտեսական հետապնդումները: Մենք համոզված ենք, որ ի վիճակի ենք լինելու իրականացնել այդ պայմանները»:
Հոգատար հանրություն ասելով, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենք նկատի ունեն ոչ թե ուղղակի նյութական օգնություններով ապահովել հասարակությանը, այլ նրան աջակցել, որ հավատան իրենց ուժերին, որ կարողանան ճեղքել հուսահատությունն ու խեղճությունը: «Արդեն իսկ շատ տեսանելի արդյունքներ ենք ցույց տվել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ իրենք իրենց առաջ դրել են ամբիցիոզ խնդիրներ: «Խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, դա հարիր չէ Հայաստանին, պետք է կրճատվի աղքատությունը»,- ասաց նա:
Այնուհետ նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ում նախկինում գերիշխող կանխավարկածը եղել է հոռետեսությունը, գերիշխող է եղել, որ ոչինչ էլ չի փոխվի, չի ստացվի, բոլորը նույնն են և այսպես շարունակ: «Ըստ էության հաղթահարելով առաջին հերթին ինքներս մեզ, ինքներս մեր պատմական, հոգեբանական արգելքները, իրատեսությունը մեր երկրում այլևս չպետք է նշանակի հոռետեսություն, իրատեսությունը մեր երկրում պետք է նշանակի լավատեսություն: Այսօր ՀՀ քաղաքացին լավատես է: Առաջիկա ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողները կքվեարկեն լավատեսության օգտին, քաղաքացիական վստահության օգտին, ՀՀ-ի, Արցախի և հայ ժողովրդի հաղթանակի օգտին»:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03