Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը նախընտրական շրջանում չի ունենալու շտաբներ, լինելու են շտաբների դեր կատարող մեքենաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Այս ընտրություններով մեր պետականությունը 1996-ի նախագահական ընտրություններից հետո նորից հուն կմտնի: Քարոզարշավը, մեր պատկերացմամբ, լինելու է արդար և արդյունավետ: Մենք ավանդական շտաբներ չունենք, ունենք տեղերում մեքենաներ: Շեշտը դրել ենք ԶԼՄ-ների միջոցով ներկայանալու, մեր ծրագիրը ներկայացնելու վրա»,-ասաց Շիրինյանը:
Նրա խոսքով` իրենք նպատակ են դրել ընտրարշավը քաղաքականացնել և դարձնել գաղափարական: Շիրինյանի կարծիքով` իրենց կուսակցության հիմնական առանձնահատկությունն այն է, որ գաղափարախոսության հենքը եկեղեցին, դավանանքի փիլիսոփայությունն են: Այս կուսակցությունը բացարձակության մեջ մերժում է նաև լիբերալիզմը:
Անդրադառնալով կուսակցության ծրագրին` Շիրինյանը նշեց, որ շեշտը պետք է դնեն սոցիալապես անապահով անձանց օգնություն տալու վրա: «Սակայն բյուջեի միջոցները բավարար չեն: Եթե Հայաստանն արդյունաբերական երկիր չդառնա, ապա շատ հարցերի լուծումներ պետք է մոռանալ: Եթե արդյունաբերական Հայաստան չունենանք, ներգաղթ ևս չի լինելու: Ազգագրական առումով վատ վիճակում ենք, պետք է շտկենք»,-նշեց կուսակցության նախագահը:
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախընտրական կարգախոսն է «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»: Ընդհանրացնելով հեղափոխության արդյունքը` Շիրինյանը համոզմունք հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ գործող շատ կեղծարարություններ այլևս չեն լինելու:
Շիրինյանը նշեց, որ իրենք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին` որպես հեղափոխության առաջնորդի: «Մեզ համար նա այդպիսին է մնում: Ակնկալում ենք, որ նա պետք է լինի կենտրոնամետ: Սակայն կառավարությունը ստրատեգիական պլանավորում, ռազմավարություն չունի: Կպաշտպանենք այնքանով, ինչքանով որ պաշտպանելու բաներ կանեն, և կքննադատենք, եթե քննադատելու ինչ-որ բան լինի»,-ասաց Շիրինյանն ու նշեց, որ բացառում են ցանկացած համագործակցություն հանրապետականների հետ: Այս կուսակցությունը, Շիրինյանի համոզմամբ, այլընտրանք է լինելու հեղափոխությանը պաշտպանող ուժերի միջև:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
16:22 23.10.25
14:09 23.10.25
17:21 23.10.25
17:04 23.10.25
16:41 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01