Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 քայլից բաղկացած նախընտրական ծրագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության ծրագիրը ներկայացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ ծրագրի հիմքում երկու հիմնական սկզբունք կա. «Առաջինը՝ նախորդ մեր բոլոր ծրագրերի նկատմամբ հետևողական ենք լինելու: Երկրորդ՝ հետհեղափոխական շրջանում, երբ հանրապետությունում նոր իրավիճակ է ստեղծվել, պետք է համարժեք արձագանք»,- ասաց Մելքումյանը:ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում ներառված կոնկրետ գերակայությունները. « Երբևիցե երկրի տնտեսական զարգացման հիմնախնդիրները չպետք է հակադրել մարդկանց արդիական սոցիալական խնդիրների լուծմանը, երբ ասում ենք՝ թոշակ, աշխատավարձ բարձրանա, երբեք չպետք է հակադրենք այն մոտեցմանը, թե դե ցույց տվեք՝ որտեղից այդ գումարները, դրանք պետք է հայթայթվեն, և հասցեները գիտենք: Մենք գիտենք, թե երկիրը ինչպես պետք է այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից դուրս բերել»,-ասաց նա:
Նախընտրական ծրագիր հաջորդ կետն այն է, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխություն. պետք է կտրուկ բեկում մտցնել: «Ոչ թե պետք է խոսել 3-4 տոկոս աճի մասին, այլ պետք է երկնիշ տնտեսական աճ ունենաք: Տարվա կտրվածքով Հայաստան պետք է մտնի 2-3 մլրդ դոլար »,- մանրամասնեց Մելքումյանը:
Հաջորդ սկզբունքը տեխնոլոգիական հեղափոխության ապահովումն է. Միքայել Մելքումյանի խոսքով՝ իրենք համոզված են, որ տնտեսական բեկում չի լինի, եթե տնտեսությունը նոր տեխնոլոգիական մակարդակի չբերվի: «Պետք է ապահովենք ճյուղային կառուցվածքի կտրուկ փոփոխություն տնտեսությունում: Այսինքն՝ ավանդական արդյունաբերության ճյուղերը մնան իրենց տեղում, բայց կարողանանք տեխնոլոգիական կառուցվածքը փոխել»,-ասաց նա:
Կուսակցության նախընտրական ծրագրի հաջորդ կետը թոշակների և աշխատավարձերի բարձրացումն է: «Նվազագույն թոշակի և աշխատավարձի չափ չենք գրել, միայն նշել ենք, որ արժանապատիվ կենսապահովման չափ պետք է ապահովվի»,-ասաց նա:
Հաջորդ կետը ՓՄՁ-ների զարգացման հիմնախնդիրն է. «Այն ձեռնարկությունները, որոնք տարեկան ունեն մինչև 30 մլն դրամի շրջանառություն, պետք է հարկերից ազատվեն»,-ասաց նա և շարունակեց, որ գյուղական փոքրիկ խանութների տեղը պետությունը պետք է մոռանա, ՀԴՄ-ից բացի այլ հարկեր չդրվեն նրանց վրա:
Կուսակցության ծրագրում նաև էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման դրույթ կա: «իքայել Մելքումյանը, ով նաև ղեկավարում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից 3-3.5 դրամով նվազեցնելու ռեզերվներ կան:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01