ԱԺ արտահերթ ընտրություններին նորաստեղծ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հանդես կգա «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով։ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը դժգոհեց, որ կուսակցությունն իր ֆինանսական միջոցների 80 %-ը ստիպված է եղել ծախսել ընտրագրավը վճարելու համար և այսօր հնարավորություն չունի Հանրապետությունում նախընտրական պաստառներ փակցնելու։
«Մենք մեծահարուստ չենք, որ կարողանանք ողջ քաղաքում թանկարժեք պաստառներ փակցնել և վճարովի եթերաժամից օգտվել»,- ասաց նա։ «Ազգային առաջընթացի» կողմից Կոտայքի մարզում վարկանշային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Փայտյանը, նախընտական ծրագրի դրույթներից առանձնացրեց Արցախի վերաբնակեցման հարցի լուծումը, երկրում միջին խավի ձևավորումը, կրթության ոլորտում հեղափոխական առաջընթացը։
Ըստ նրա՝ Հայաստանն ունի բավարար պոտենցիալ կրթություն արտահանող երկիր դառնալու համար։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանն էլ հայտարարեց, որ խորհրդարան անցնելու դեպքում՝ հետամուտ են լինելու, որպեսզի վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ «Պետք է ներդրվի պատգամավորների հետկանչի ինստիտուտը․ այն պատգամավորն, ով չի մասնակցում օրինաստեղծ գործունեությանը, անհարկի բացակայում է նիստերից պետք է հետ կանչվի։ Մենք նախատեսել ենք, որ նստաշրջանի ընթացքում 25% անհարգելի բացակայությունների դեպքում կամ եթե տվյալ պատգամավորը նստաշրջանի ընթացքում գոնե երկու օրենսդրական նախաձեռնություն չի ունեցել կամ եթե էթիկայի կանոններ է կոպիտ խախտել, այդ պատգամավորը պետք է հետ կանչվի» ,- ասաց նա։
Նշենք, որ «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը միակն է, ում նախընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածու։ Նախընտրական ցուցակը գլխավորող Լուիսինե Հարոյանն անհատ ձեռնարկատեր է, աշխատում է տուրիզմի ոլորտում, ցուցակի երկրորդ համարը Սամվել Մելիքյանն է, իսկ երրորդը Արամ Մանուկյանը։ «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ստեղծվել է «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման եւ ԱՄՆ֊ում գործող «Հայոց համաժողով» կառույցի հենքի վրա։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի 12 օր, կավարտվի դեկտեմբերի 7-ինին։ Դեկտեմբերի 9–ին կայանալիք Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03