Սասնա ծռերը գալիս են, սա անխուսափելի է: Գալիս են մի քանի հարցեր լուծելու, օրինակ, կանխելու ցանկացած փորձ հայ ժողովրդի տարածքները հանձնելու հետ կապված»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ լինի լեգիտիմ իշխանություն, թե ոչ լեգիտիմ իշխանություն, իրենց թույլ չեն տա տարածք հանձնել:
«Եվ բոլորը քաղաքական դաշտում պետք է խելոքանան: Գալիս ենք քաղաքական թափոններից ազատելու քաղաքական դաշտը, գալիս ենք օրենքներով զբաղվելու համար, գալիս ենք վերահսկելու կառավարությունը: Կառավարության անդամներին ուզում ենք հիշեցնել՝ դուք ժողովրդի ծառան եք, մենք կհետևենք, թե ոնց եք դուք աշխատելու: Ափռ-ցփռ խոսելը կվերահսկենք, կկանչենք Ազգային ժողով, կպահանջենք պատասխան ամեն մի հայտարարության համար»,- ասաց նա:Միաժամանակ, Ստեփան Գրիգորյանը հավելեց, որ իրենց գաղափարներով գալիս են աջակցելու կառավարության անդամներին: Եվ ամենակարևորը, Ազգային ժողովը կդարձնեն գաղափարական մարմին, որտեղ գաղափարներն են բախվում, ոչ թե փողի տոպրակները:
Նա նշեց, որ «Սասնա ծռերի» հետ միասին կառուցելու են Հայաստան, որտեղ բռնությունը կարգելվի, իշխանափոխությունը կկատարվի նորմալ ձևերով, որտեղ անհրաժեշտություն չի լինի հեղափոխություններով քշել հանցավոր ռեժիմներին:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03