ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անի համայնքի քաղաքացիներին առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել ու ներկայացնել կառավարություն, եթե ցանկանում են համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում:
«Կառավարությունը շատ հաճախ չպետք է միջամտի համայնքի խնդիրներին։ Բայց այն պահին, երբ կլինեն շատ հիմնավոր փաստարկներ, երբ կպարզվի, որ դա համայնքի ընտրողների մեծամասնության տեսակետն է, այդ ժամանակ կառավարությունը կմիջամտի։ Ես առաջարկում եմ, եթե այդ խնդիրն այդքան հասունացած է, համայնքի ընտրողների մեծամասնությունը պետք է ասեն, որ համաձայն են համայնքի ղեկավարի հեռանալու տեսակետին։ Ուղղակի մեծամասնության ստորագրությունները հավաքեք և ուղարկեք, այդ ժամանակ կառավարությունը կկանգնի կոնկրետ իրավիճակի առաջ»,- ասաց Փաշինյանը։
Հանրահավաքի վայրում հավաքված քաղաքացիները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր Հայաստանում քաղաքական հետապնդումներ չեն լինելու
«Քաղաքական հետապնդումներ չեն լինելու, որևէ մեկի նկատմամբ արհեստական քրեական գործ չի սարքվելու։ Բոլոր այն համայնքներում, որտեղ կան ճգնաժամային իրավիճակներ, համայնքի ղեկավարներն իրենք պետք է հրաժարական ներկայացնեն, կազմակերպեն արտահերթ ընտրություններ, եթե վստահ են, որ նորից կընտրվեն։ Ժողովրդի կամքը բարձրագույն իշխանություն է մեզ համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ սպասում է նաև Անի համայնքում իրականացված ստուգումների վերաբերյալ Պետական վերահսկողության պետի զեկուցմանը։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03