«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր իր քարոզարշավը սկսեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մոմ վառելով։ «Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակը ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Մենք ոչ սև ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք: Աշխարհում կան լիքը գույներ, սիրենք աշխարհը, սիրեք գույները, սիրեք երկիրը: Մեր կարգախոսը լինելու է շիտակ քաղաքական պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին: Բոլորս պետք է հասկանանք՝ տեղի է ունեցել, հեղափոխություն, 8 ամիս անցել է, 8 ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա: Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ տեսլականը, դրա համար էլ մասնակցում ենք ընտրություններին, ներկայացնում ենք ժողովրդին»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է քարոզարշավին, և հնչեցրած այն մտահոգություններին, թե Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը սկսել էր ժամանակից շուտ, նա ասաց, որ չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը: «Ինչ որ եղել, եղել է, թող ամեն մարդ հիմա ներկայացնի իր մոտեցումներն ու ծրագրերը»,- ասաց Բաղդասարյանը
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44