ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական ոլորտում իրականացվող մի շարք բարեփոխումներին:
Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը ներկայում գտնվում է կարևոր ժամանակաշրջանում՝ պայմանավորված ընտրական գործընթացներով, և պատվիրակությունն այստեղ է՝ վերահաստատելու իրենց կառույցի շարունակական աջակցությունը իրականացվող բարեփոխումների ծրագրերին:
Նախարարի առաջին տեղակալը վստահեցրել է, որ, անկախ քաղաքական գործընթացներից, դատաիրավական ոլորտի բարեփոխումներն առաջնային են Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դրանք բխում են քաղաքացիների շահերից: Արթուր Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է այդ ոլորտում կատարված բարեփոխումները, որոնք առաջին հերթին հասցեագրված են անկախ և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության ամրապնդմանը: Որպես առաջիկայում նախատեսվող գործընթացներ՝ փոխնախարարը նշել է դատավորների թվաքանակի ավելացումը, աշխատավարձերի վերանայումը, ամբողջությամբ էլեկտրոնային ծանուցումերի և էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրումը, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացումը: Նա նաև անդրադարձել է սնանկության վարույթի հետ կապված նախատեսվող փոփոխություններին, որոնք ուղղված են վարույթի ժամկետների և ծախսերի էական կրճատմանը, ինչպես նաև դրա թափանցիկության և սնանկության գործով կառավարիչների գործողությունների հաշվետվողականության բարձրացմանը:
Ամփոփելով դատաիրավական բարեփոխումներին ուղղված աշխատանքների ներկայացումը՝ Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ այդ գործընթացներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավման վրա՝ միաժամանակ ընդգծելով, որ բարեփոխումները ունեն նաև լուրջ հակակոռուպցիոն ազդեցություն:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին և օժանդակություն պահանջող կարիքներին՝ փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական, վարչական դատավարությունների, կատարողական վարույթի, ինչպես նաև մի շարք այլ օրենքների մշակման առնչությամբ հնարավոր աջակցության անհրաժեշտությունը, այնուհետև պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին Յուտա Էդթհոֆերը շնորհակալություն է հայտնել Արթուր Հովհաննիսյանին դատաիրավական բարեփոխումների ընթացքը հանգամանալից ներկայացնելու համար և ընդգծել, որ պատրաստակամ են հետագայում ևս սերտ համագործակցել նախանշված ուղղություններով՝ բարեփոխումների անկասելի ընթացքը ապահովելու համար:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55