2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատելուց հետո գերության մեջ հայտնված ՀՀ ԶՈւ-ի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանը, որին 2015թ.-ի մայիսին Գյանջայի (Գանձակ- tert.am) առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման, ադրբեջանական բանտից դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով անդրադառնալ երկար ժամանակ մամուլում քննարկվող գերիների փոխանակման մասին հնչող առաջարկին:
Haqqin.az-ի հրապարակած նամակում Բաղդասարյանը «մարդասիրություն» է հայցել Նիկոլ Փաշինյանից, ինչպես նաև այն անձանցից, որոնց պետք է խնդրի տեղ հասցնել թղթի վրա շարադրած իր «հոգու ճիչը»:
Դիմելով երկու երկրների մտավորականությանը՝ գերին նրանց ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ուղղիչ հիմնարկներում գտնվում են մարդիկ, որոնք տառապում են հարազատների և մտերիմների հետ բաժանությունից:
«Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ կցանկանայի խնդրել հնարավորինս կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել սեփական ժողովրդի փրկության համար», - դիմել է Բաղդասարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին՝ նշելով, որ ինքը հրաժարվում է հավատալ, որ իրավիճակը, որում ինքը հայտնվել է, անդառնալի է:
Արսեն Բաղդասարյանի անունով մակագրված նամակում նշվում է, որ ինքը, անցնելով բազմաթիվ տառապանքների միջով, «պատկերացնում է, թե ինչ են վերապրում Հայաստանում գտնվող ադրբեջանցիները»:
«Հարգելի վարչապետ, եթե Դուք իսկապես հոգ եք տանում սեփական ժողովրդի մասին՝ խնդրում եմ Ձեզ համաձայնության գալ Ադրբեջանից Ձեր հակառակորդների հետ երկու երկրներում տառապող մարդկանց հարցի շուրջ:
Նոյեմբերի 1-ին «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը տեղեկություն էր տարածել, ըստ որի Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին: Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, որը ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել:

23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44