Երևանի քաղաքապետարանի Ներքին աուդիտի բաժնի հաստիքակազմը կընդլայնվի: Երևանի ավագանին նման որոշում կայացրեց այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին:
«Հաստիքակազմի ընդլայնման հիմնավորումը պայմանավորված է ներկայումս Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող 530 առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող լայնածավալ գործունեությունը, որն օրենսդրությանը համապատասխան պետք է յուրաքանչյուր 3 տարին առնվազն մեկ անգամ ենթարկվի ներքին աուդիտի կողմից ուսումնասիրման»,- ասաց զեկուցող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Ներքին աուդիտի բաժնի նոր հաստիքակազմը դառնալու է 10 հոգի՝ 1 բաժնի պետ, 7 գլխավոր մասնագետ, 2 առաջատար մասնագետ: Միջին աշխատավարձը կկազմի մոտ 233 հազար դրամ: Փոխքաղաքապետի խոսքով՝ ակնկալվում է, որ ընդլայնված կազմը տարին նվազագույնը մեկ անգամ ներքին աուդիտորական աշխատանքներ կազմակերպի:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց, որ քաղաքապետարանի հաստիքացուցակը 2000-ի շեմն արդեն հատել և չի քննարկվում օպտիմալացման հարցը:
Դ. Խաժակյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են տարվել օպտիմալացման ուղղությամբ, ի պատասխան փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Այո՛, մենք հայտարարել ենք, որ իրականացվելու է հաստիքացուցակի օպտիմալացում, բայց ոչ կրճատում: Հաստիքի կրճատումը մեծամասամբ հիմնավորված է միջոցների խնայման տրամաբանությամբ, իսկ օպտիմալացումը ենթադրում է գործառույթների վերաբաշխում և առավել նպատակային տեղաբաշխում: Կան հաստիքներ, որոնք խանգարում են իրար և բեռ են բյուջեի վրա:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
16:22 23.10.25
14:09 23.10.25
17:21 23.10.25
17:04 23.10.25
16:41 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01