Ֆլուոկսետինի հիմքով հակադեպրեսանտները հակաբիոտիկների հանդեպ մի շարք բակտերիաների կայունություն են զարգացում, պնդում են University of Queensland-ի գիտնականները:
Գիտնականների խոսքով՝ այս նյութը բակտերիաների գենետիկ մուտացիաներ է առաջացնում, ինչը նրանց հակաբիոտիկների հանդեպ ոչ զգայուն է դարձնում:
Գիտնականները փորձարկումներ են անցկացրել Escherichia coli (E. сoli, աղիքային ցուպիկ) բակտերիաների վրա եւ հայտնաբերել, որ ֆլուոկսետինի ազդեցության ներքո աճած եւ զարգացած բակտերիաները հակաբիոտիկների բախվելիս դրանց արդյունքի հանդեպ կայունություն են դրսեւորել: Հետազոտողների խոսքով՝ այս բակտերիաները, մասնավորապես, զգալիորեն ավելի մեծ կայունություն են դրսեւորել քլորամֆենիկոլ, ամոկսիցիլին եւ տետրացիկլին հակաբիոտիկների նկատմամբ:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բակտերիաների վրա ազդող ֆլուոկսետինի խտությունը որքան բարձր է եղել, այնքան արագ է զարգացել դրանց հակաբիոտիկակայունությունը:
Գիտնականների խոսքով՝ 2050 թվականին հակաբիոտիկների հանդեպ կայուն «սուպերբակտերիաները» ամեն տարի կխլեն մինչեւ 10 միլիոն մարդու կյանք:
Ինչ վերաբերում է ֆլուոկսետինին, որն այնպիսի տարածված հակադեպրեսանտների գլխավոր բաղադրիչն է, ինչպես Prozac-ը եւ Sarafem-ը, ապա մասնագետները նախազգուշացնում են՝ այս նյութի մոտ 11 տոկոսը չի յուրացվում, մարմնից դուրս է գալիս եւ կոյուղու միջոցով շրջակա միջավայրում հայտնվում:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55