2015 թվականին հարցված երեխաների 1,6 տոկոսը խոստովանել է, որ արդեն ծխել փորձել է: 2017-ին նման երեխաների թիվը 4,2 անգամ աճել է՝ մինչեւ 6,8 տոկոս: Այս մասին են վկայում սիրողական հետազոտության արդյունքները, որը 2015-2017 թվականներին անցկացվել է Երեւանի 20 դպրոցներում:
Ընդ որում՝ ծխել փորձած երեխաների 93,3 տոկոսը նշել է, որ չի պատրաստվում ապագայում ծխելը շարունակել: 2015 թվականին հարցվածների միայն 84 տոկոսը պատրաստվում էր ծխելը շարունակել:
Ինչպես լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ ներհիվանդանոցային ինֆեկցիաների բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, մասնագետները հետազոտության ընթացքում հետեւել են 1085 երեխաների, որոնք հետազոտությունը սկսելիս միանգամայն առողջ էին: 2016-2017 թվականներին երեխաների այս խմբում գրանցվել է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների 23 դեպք. 8 երեխայի մոտ ճարպակալում է զարգացել (որը հետազոտության սկզբին չկար), 13-ի մոտ՝ կեցվածքի խնդիրներ, 1-ի՝ բրոնխիալ ասթմա եւ եւս մեկի մոտ քաշի պակաս:
Ռոմելա Աբովյանը շեշտեց, որ հետազոտության նպատակն էր պարզել, թե Երեւանում երեխաների շրջանում ոչ ինֆեկցիան հիվանդությունների ռիսկի գործոնը որքանով է տարածված: Նախատեսվում է ապագայում նման հետազոտություններ անցկացնել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:
Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանն, իր հերթին, նշեց, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպիսին են սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդությունները եւ դիաբետը, առաջանում եւ աճում են հատկապես մանկության տարիներին. եթե երեխան ոչ առողջ կենսակերպ է վարում, եթե ծխում է, սխալ է սնվում եւ քիչ է շարժվում, նշված հիվանդությունները 15-20 տարի հետո նրա մոտ կարող են զարգանալ:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 2015 թվականի համեմատությամբ 2017 թվականին Երեւանում սկսել են գործածել մեծ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն (68,2 տոկոս ընդդեմ 60 տոկոսի), ավելի շատ տաք ճաշեր (30 տոկոսը տաք ճաշ է ուտում օրական նվազագույնը մեկ անգամ): Նրանց կյանքում ֆիզիկական ակտիվությունը նույնպես մեծացել է (69,6 տոկոս ընդդեմ 63,7 տոկոսի):
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03