Մենք ունենք Արցախի խնդիր, որի լուծման համար պետք է հզոր լինես, հզորների հետ են բանակցում, թույլերի հետ չեն բանակցում:
Այս մասին այսօր Աբովյան քաղաքում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքին ասաց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը:
«Մեր Ղարաբաղի խնդիրը... մենք պետք է հզոր լինեք, հզորի հետ են բանակցում, թույլի հետ ոչ ոք չի բանակցում, մեր կյանքի խնդիրն ու նպատակն է, որ չմոռանանք ոչ ոքի՝ և՛ հայրենիքի պաշտպաններին, և՛ զոհվածներին: Ժողովո՛ւրդ, դա հեշտ գործ չէ, այսօր տեսնելով պարոն Փաշինյանին՝ ձեզ ասեմ, որ այդքան էլ հեշտ չի իր վիճակը, այսօր այդ մարդը կատարել է, արել է, հալալ է, ու դրա համար պետք է բոլորը աջակից լինեն նրան, մարդու մատից փուշ հանեն, ոչ թե մարդու համար պրոբլեմներ սարքեն: Եթե այսօր նա երկրի ղեկավարն է, պետք է մի քիչ առավելություններ էլ լինեն նրա համար, մենք պետք է մտածենք ինչպես մեկ ընտանիք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ երկիր կառավարելիս ամենակարևորը պետք է պատկերացնես ու իմանաս, որ հարյուր-հազարավոր ընտանիքներ քեզ են սպասում, հույսով, հավատով, որ վաղը լավ է լինելու:
Ծառուկյանի կարծիքով՝բոլոր հարցերը լուծվում են բանակցային, ընկերական սեղանի շուրջ. «Եթե դու կապեր չունես, ոչ մի հարց չի լուծվելու,պետք է կապեր ունենաս, ընկերներ ունենաս, որ զանգով հարցեր կարգավորվեն, որ կապ լինի, որ իրենց երկրի ժողովուրդն էլ գա, դուք էլ գնաք, կապն ամրապնդվի»:
Անդրադառնալով քաղաքացիներին հուզող խնդիրներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ օրինակ առողջապահության ոլորտում խնդիրներ կան, մարդիկ հերթագրվում են պետպատվերի շրջանակում բուժում ստանալու համար, սակայն երբ հերթը հասնում է իրենց, ասում են՝ գումարը վերջացավ. «Մարդուն հասանելի գումարը ո՞նց կարող է վերջանալ, դրա համար պետք է պետական հիվանդանոցներ լինեն Երևանում և մարզերում»:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03