ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ կնճռոտ ու ԵԱՏՄ-ին չվերաբերվող հարցեր:
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ շուտով լինելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական հավաքը՝ հույս հայտնելով, որ այդ ժամանակ խնդիրը լուծում կստանա: