Դեկտեմբերի 9-ին տեղին կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:
Slaq.am- ի զրուցակիցն է Արարատի մարզի թիվ 5 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Կարեն Գասպարյանը:
-Պարո՛ն Գասպարյան, առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ՀՀԿ-ն Արարատի մարզում առաջադրել է Ձեր թեկնածությունը: Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին հենց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
-Այսօր երկրում բազում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, փոխվել է ամբողջ քաղաքական դաշտը: Քաղաքական դաշտում ինձ համար այժմ միակ մաքուր կուսակցությունը դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գաղափարական կուսակցությունն է:
Այժմ կուսակցությանն անդամակցում են խելացի, երիտասարդ կադրեր, ովքեր իրենց ներուժը կօգտագործեն երկրի անվտանգության և առաջխաղացման համար: Միայն ՀՀԿ կարող է խորհրդարանում լինել որպես ընդդիմադիր ուժ, այդ իսկ պատճառով որոշեցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել հենց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
-Բավականին երիտասարդ եք, ունեք աշխատանքային հարուստ կենսագրություն, մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:
-Ծնվել եմ 1977 թվականին Վեդի քաղաքում, ավարտել եմ Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ծառայել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սահմանապահ զորքերում: Սովորել եմ իրավագիտության քոլեջում, այնուհետև ուսումս շարունակել եմ Երևանի Գալիք համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Աշխատել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերում որպես կարգավար: 2010-2015 «Մուլտի Գրուպ» կոնցեռնում որպես իրավաբան: 2015 թվականից աշխատանքային ուղիս շարունակել եմ արտերկրում: Վերջին երեք տարիները բավականին արդյունավետ են անցել ինձ համար, ունեցել եմ բազում ձեռքբերումներ գործարարության ոլորտում:
-Այսօր ի՞նչ խնդիրներ ունի Արարատի մարզը:
-Արարատի մարզում խնդիրները բազմազան են` կապված ճանապարհների, ջրագծերի, նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Ինձ համար առանցքային ոլորտը գյուղատնտեսության ոլորտն է, պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ գյուղացիների համար, քանի որ նրանց եկամուտները հիմնականում գոյանում է գյուղմթերքի սպառումից:
-Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալու նախընտրական քարոզարշավի ժամանակ:
-Ես առաջնորդվելու եմ ՀՀԿ կարգախոսով` «Եթե մտահոգ ես», այն հոգեհարազատ է ինձ և համընկնում է իմ գաղափարախոսությանը: Ես մտահոգ եմ մեր երկրի անվտանգության և տնտեսության զարգացման համար:
-Ո՞րն է լինելու Ձեր գլխավոր առաքելությունը խորհրդարանում:
-Ինձ համար Ազգային ժողովի պատգամավորի աշխատանքը, նախ և առաջ մեծ պատասխանատվություն է իմ հայրենիքի և ժողովրդի հանդեպ:
Ազգային ժողովում իմ աշխատանքով փորձելու եմ օգտակար լինել հայրենիքիս և ժողովրդիս: Փորձելու եմ նոր գաղափարներով հանդես գալ՝ խթանելով երկրի հզորացմանը:
-Ինչպիսի՞ կազմ եք ուզում տեսնել ձևավորվելիք խորհրդարանում:
-Նոր ձևավորվելիք խորհրդարանում ցանկանում եմ տեսնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են իրենց հայրենիքի ապագայով, ովքեր ունեն գիտելիքների մեծ պաշար, աշխատանքային հարուստ կենսագրություն և պատրաստ են իրենց նոր գաղափարներով հզորացնել մեր երկիրն ու տնտեսական աճ գրանցել:
-Եվ վերջում` Ձեր կոչն ուղղված Ձեր ընտրողներին:
-Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը մասնակցի առաջիկա ընտրություններին խելքով և դուխով իր քվեն տա այն մարդուն, ով իսկապես արժանի է:
Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03