Գազալցակայաններում պետք է միջազգային ստանդարտի զուգարաններ կառուցվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Նոյեմբերյան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր գազալցակայաններում պետք է լինեն զուգարաններ: Այդ գազալցակայաններից շատերը միլիոններ են աշխատում, բայց ալարել են 2 կոպեկ փող ծախսեն, միջազգային չափանիշներին համապատասխան զուգարաններն ու լվացարանները կառուցեն»,-ասաց նա:
Նա նշեց, որ կոռումպացված չինովնիկը գողանում է մեզ բոլորիս պատկանող հարստությունը, ապա շարունակեց. «Բայց նա, ով մաքսանենգ ապրանք է ներկրում, նա էլ է գողանում մեր երկրի գումարը, մեր երկրի ազգային հարստությունը, պոտենցիալ թոշակները: Ուզում եք չէ՞, որ թոշակները բարձրանա: Եթե մեկն իր խանութում մաքսանենգ ապրանք է վաճառում, ինչ է, թե 10-20 դրամով էժան է, գնում առնում ենք, մի հատ էլ ուսին թփթփացնում ենք, աչքով ենք տալիս, ասում ենք՝ մալադեց, որ տենց շուստրի տղա ես: Մի հատ գան բռնեն, դուրս կգան ճանապարհները կփակեն, ճի՞շտ է: Բայց եթե մենք ուրիշներից պահանջում ենք, որ չգողանան, ուրեմն մենք էլ չպետք է գողանանք: Եթե մենք ոստիկանությունից պահանջում ենք, որ հանցագործությունները բացահայտեն, մենք էլ հանցագործություն տեսնելիս չպետք է աչք փակենք: Հեղափոխությունը սա է»:
Փաշինյանը նշեց, որ երբ քաղաքացիներին թույլ է տրվում, որ գնան Վրաստանից իրենց համար սննդամթերք գնեն, դա չի նշանակում, որ պետք է չարաշահեն այդ վստահությունը եւ օրական 50 անգամ գնան գան ու ապրանք բերեն ոչ թե իրենց օգտագործման, այլ վաճառքի համար: «Չի կարելի այդ վստահությունը դարձնել 3-5 հազար դրամ: Մեր վստահությունը շատ ավելի թանկ արժի, քան այդ հազար դրամը կամ նույնիսկ 100 հազար դրամը»,-ընդգծեց Փաշինյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01