ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կերչի նեղուցում տիրող իրավիճակի պատճառով կարող է չեղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը նախատեսվում անցկացնել Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես փոխանցում է TACC-ը, Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ սպասում է միջադեպի հետ կապված «լիարժեք զեկույցին», որը պետք է ներկայացնի նախագահի ազգային անվտանգության հարցերով զբաղվող թիմը:
«Այն (զեկույցը – Tert.am) բավական որոշիչ նշանակություն կունենա», - ասել է Թրամփը The Washington Post թերթին տված հարցազրույցում՝ հավելելով. «Գուցե ես հանդիպում չունենամ (Պուտինի հետ – Tert.am): Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես առհասարակ ագրեսիա չեմ ուզում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ կվարի ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Նշվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում նախագահն ու պատվիրակությունը կհամագործակցեն բազմաթիվ ղեկավարների հետ: Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Արգենտինայի ու Ռուսաստանի նախագահների, Ճապոնիայի վարչապետի և Գերմանիայի կանցլերի հետ:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03