78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ, ՀՀ վաստակավոր լրագրող Մարտին Շահբազյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Շահբազյանի հարազատներից:
Մարտին Շահբազյանը 1976-ից մինչև 2001թ-ն աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա որպես ՀՀ նախագահի լուսանկարիչ:
«Արմենպրես» գործակալության խմբագրակազմը կիսում է ճանաչված լուսանկարիչի կորստի վիշտը ու իր ցավակցությունը հայտնում հարազատներին:
Մարտին Շահբազյանը ծնվել է 1940 թ. հունիսի 25-ին, Երեւանում: 1958-ին ավարտել է Նար Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Սկսած 6-րդ դասարանից` հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966 թ.-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում:
1974-76 թթ.-ին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001 թթ.-ին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում: 2001-2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն էր: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01