ՀՀԿ-ն շարունակում է տնտեսական թեմաներով մանիպուլյացիաները ոչ տնտեսագետների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե անապահով խավի կամ ցածր աշխատավարձ ստացողների վիճակի բարելավում չի լինելու:
«Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ եկամտային հարկի նվազեցումը չի տարածվում ցածր եկամուտ ստացողների վրա:
1. Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 23% և չորս տարվա ընթացքում նվազեցնել մինչև 20%: Բոլորի համար սահմանվելու է 20% եկամտային հարկ, որը աննախադեպ ցածր դրույքաչափ է:
2. Այս տարվա հուլիսից նվազեցվել է պարտադիր կուտակային վճարի դրույքաչափը 2,5%-ով բոլոր աշխատակիցների համար, ինչը նշանակում է, որ բոլորի տնօրինվող եկամուտը արդեն բարձրացել է:
3. Այո, մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը չի նվազելու: ՀՀԿ իշխանության շնորհիվ է, որ 200.000 հոգի նման ցածր աշխատավարձ են ստանում, մեր նպատակը ոչ թե ամրագրել այդ խավին որպես աղքատներ և հարկերը նվազեցնել կամ արտոնություններ տալն է, այլ ստեղծել հնարավորություն ավելի բարձր եկամուտ վաստակելու:
4. Փոփոխությունների շնորհիվ բարձրանալու է նաև ԵՊՀ դասախոս Արփինե Հովհաննիսյանի աշխատավարձը:
Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը, ով համարվում է ՀՀ օրենսդրության գիտակ, հերթական անգամ օգտագործում է «եկամտահարկ» տերմինը: Հայաստանի Հանրապետության որևէ օրենքում, այդ թվում՝ Հարկային օրենսգրքում, չկա «եկամտահարկ» տերմին, 2013թ հունվարի 1-ից Հայաստանում է գործում է եկամտային հարկ:
Սա էլ հո ձայն չի, չեք գտնում, մտեք www.arlis.am, Հարկային օրենսգիրքը կարդացեք»,-գրել է Մեսրոպ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր. «Այսօրվա դրությամբ, մենք ունենք մոտ 200 000 քաղաքացի, ովքեր ստանում են մինչև 150 000 դրամ աշխատավարձ և վճարում են 23 տոկոս եկամտահարկ, որի դեպքում իրենց աշխատավարձը չի բարձրանալու նաև այդ փոփոխությունը կատարելուց հետո և շարունակելու են 23 տոկոս վճարել: Իսկ բարելավում տեղի է ունենալու 150 000-ից 2 մլն դրամ աշխատավարձ ստացողների մոտ, ովքեր 28 տոկոս եկամտահարկ են վճարում և փոփոխությունից հետո վճարելու են 23 տոկոս, իսկ էլ ավելի լավ վիճակում են գտնվելու այն քաղաքացիները, ովքեր 2 մլն-ից ավելի են ստանում»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01