ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1975 թվականին, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու գործունեություն իրականացնելու իրավունք, գումար վաստակելու համար, 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և իրացրել Կոտայքի մարզի մեկ այլ բնակչի:
Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է նաև այն անձի ինքնությունը, որին իրացվել է թմրամիջոցը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը 2018թ. մարտի սկզբին հանդիպել է նույն մարզի բնակչին և պայմանավորվածություն ձեռք բերել՝ թմրամիջոցը մաս-մաս իրացնելու շուրջ: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, 2018թ. մարտի 19-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում տարբեր չափաքանակներով նա թմրամիջոց է իրացրել նույն մարզի բնակչին, իսկ մի մասն էլ ապօրինի կերպով պահել է իր «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայում և իր տան խորդանոցում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44