Ռ. Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂՀ-ում: Ասում են` էժան շահարկումներ են, Ռոբերտ Քոչարյանի որդիներն էլ են ծառայել: Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռ. Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ: Եվ հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռ. Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում:
Ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզել, գնացել է պետության բենզինի, ավտոյի հաշվին: Ինչո՞ւ եք այդպես ոգևորվել, ես, որ մի բան ասում եմ, գիտեմ՝ ինչ եմ ասում»,- ասաց Ն. Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը տարօրինակ է համարում ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը: «Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու:
Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44