Այսօր կառավարության սուբսիդավորմամբ 8 տոկոսով տրվող մինչև 3 մլն դրամանոց գյուղատնտեսական վարկերը կդարձնենք 5 մլն դրամ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք քաջալերել, որ մարդիկ իրենց աշխատանքով հասնեն արդյունքների: Եթե այսօր Հայաստանում կան մարդիկ, որ առանց աջակցության հասել են ինչ-որ բանի, նշանակում է այդ հնարավորությունը կա: Մենք ՀՀ-ում ուզում ենք այնպիսի փոփոխություն անել, որ մարդիկ իրենց աշխատանքով կարողանան վաստակել և ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը: Մեր ամբողջ մտածածը հենց դա է, որ մարդիկ կարողանան ընտանիքով, համայնքով համախմբվել և իրար հետ մի գործ անել, և ազգովի համախմբվենք և մի գործ անենք»,-նշեց նա:
Աշխատանքը խրախուսելու համար, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստվում է 2019 թ. կեսից ընդհանրապես հարկերից ազատել տարեկան 20 մլն դրամ շրջանառությունը չգերազանցող բիզնեսը: Ինչպես նաև անհատ տաքսու վարորդները կազատվեն լիցենզիայի վճարից: Այսօր նրանք ամսական 8000 դրամ են վճարում այդ տուրքի համար:
«Աղքատությունը ամոթ է, խարան է մեր երկրի երեսին: Ծայրահեղ աղքատությունը ՀՀ-ում ընդհանրապես պետք է վերացնենք, և սրա համար մենք 85 հազար թոշակառուի գումարները միանգամից 10 հազար դրամով ավելացրել ենք, որպեսզի նրանց թոշակը գոնե պարենային գծից վերև լինի»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 9-ին բոլորն անպայման կգնան ընտրական տեղամասեր և կկատարեն իրենց ընտրությունը:
«Կոչ եմ անում, խնդրում եմ, մինչև ընտրական տեղամաս ճանապարհն անպայման անցեք, որովհետև դա ձեր ճանապարհն է դեպի նոր Հայաստան, դեպի տնտեսական հեղափոխություն»,- ասաց նա:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03