Ռուսական հայտնի «Էքստրասենսների պայքարը» («Битва экстрасенсов») հեռուստաշոուի նախկին մասնակիցներից մեկն անանունության սկզբունքով տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն նախագծի եզրափակիչ փուլ դուրս գալու համար առաջարկել են գումար վճարել: Այս մասին հաղորդում է 360 հեռուստաալիքը:
«Քասթինգի փուլում տեղեկատվության գաղտնիության մասին համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ինձ առաջարկեցին «գնել» նախագծին իմ մասնակցությունը: Դա չորրորդ եթերաշրջանն էր, մասնակցության արժեքն այդ ժամանակ 450 հազար ռուբլի էր: Կարելի էր վճարել գումարը և դեռ քասթինգի փուլից հայտնվել եզրափակչում», - ասել է շոուի նախկին մասնակիցը:
Հեռուստաալիքի զրուցակիցը նաև ասել է, որ նախագծի բոլոր մասնակիցներին ղեկավարում են խմբագիրները. փորձություններից առաջ նրանց նախապես հայտնում են անհրաժեշտ տեղեկատվությունը:
Մասնակցի խոսքով՝ նախագծում իսկապես շատ մասնակիցներ են եղել, որոնք էքստրասենսորության հետ ոչ մի կապ չեն ունեցել: Տղամարդը հավելել է, որ միայն նախագծում հայտնվելն արդեն ապագայում մեծ գումարներ վաստակելու երաշխիք է:
«Եթե նկատել եք, նախագծի հաղորդավար Մարատ Բաշարովը զգուշացնում է հեռուստադիտողներին, որ չարժե էքստրասենսներին վճարել մասնավոր սեանսների համար, այսինքն՝ խորհուրդն ամեն դեպքում հնչում է»,- ասել է նա:
«Էքստրասենսների պայքարը» ռուսական հայտնի հեռուստաշոու է, որը ցուցադրվում է ТНТ հեռուստաալիքով: 2017թ.-ին նախագիծը ՌԴ գիտության և կրթության նախարարության կողմից կեղծ գիտության տարածման համար հակամրցանակի է արժանացել:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55