Դուք գիտեք, որ ես գործի մարդ եմ, ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ տիրապետում եմ, անգիր արած բառեր երբեք չեմ ասում. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հիշեցրեց, որ իրենք 36 կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել:
«Իմ ուզածն է, որ կարողանանք բան փոխել մեր ժողովրդի կյանքում, մեր երկրում, պետության համար, տնտեսությունը հզորանա: Ծրագրում կետերը գրած են, ոչ թե վերևից աստղեր ենք իջեցնելու, այլ իրականն ենք փորձելու անել, ինչ-որ մենք կարող ենք անել, անելու ենք, ես վերևից չեմ նայում, ամեն օր դրա մեջ եմ»,-ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ առնվազն երեք ամսում ճիշտ ճանապարհի վրա կարող են դնել երկրի տնտեսությունը, որ մարդիկ կարողանան ապրել: Ըստ նրա՝ հիմնականում բանկային համակարգը պետք է փոխել, որ մարդիկ կարողանան ցածր տոկոսադրույքով վարկեր ներգրավել՝ գյուղատնտեսական վարկեր, արտադրական վարկեր, որ ՓՄՁ-ները, երիտասարդ ընտանիքները կարողանան վերցնել:
«Բանկի տոկոսադրույքները ամենաշատը 2, 3, ամենաշատը 4 տոկոս լինի, որ դուք կարողանաք բանկին դիմելով ձեր կյանքը բարեկեցիկ դարձնել»,-ասաց նա: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ փոխարենը ստանում են 20-30 տոկոս վարկեր, արդյունքում աշխատածը չի բավականացնում, և վարկի տակ են մնում:
«Պետք է հնարավորություն տանք թեթևացնել հոգսը, բանկերը որոշ չափով իրենց վրա վերցնեն, մի մասն էլ պետությունն իր վրա վերցնի, առողջացման ծրագիր լինի, տոկոսները սառեցնեն, արտոնություններ տան»,-ընդգծեց ԲՀԿ ղեկավարը:
Վերջինս նշեց, որ այդ ամենը միայն ու միայն մենք կարող ենք իրականացնել միասնության շնորհիվ: «Մի որոշում կայացնելիս պետք է դիմացինի տեղը դնես, որ հասկանաս՝ այդ հարկերով կարող է գոյատևել, օգուտ ստանալ: Մարդկանց ցանքատարածքները նայում ես, կեսը՝ ցանած, կեսը ցանած չի, դա նշանակում է, որ շահավետ չէ հողը մշակելը»,-ասաց նա
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03