Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Լուսինե Զակալաշվիլին կարծում է, որ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ պետք է լինի ոչ արհեստական:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը Զակալաշվիլին ասաց, որ իրենց դաշինքի փոխնախագահը ևս կին է, և «Մենք»-ը դրական է գնահատում կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին: «Արտահերթ ընտրություններին մենք այն քիչ դաշինքներից ենք, որ ինչպես օրենքն է ասում, մեր դաշինքում ունենք ոչ թե 2, այլ 3 կին, ինչը գենդերային հավասարության կարևորության մասին է խոսում»,-նշեց նա:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Ալեք Ենիքգոմշյանն էլ հավելեց, որ կանանց խնդիրները չպետք է մեկուսացնել հասարակությունից և առանձին դիտարկել: «Քաղաքական գործընթացներում կանանց ներկայացվածության խնդիրը կարևոր է: Մենք մեր նախընտրական հակիրճ ծրագրում հատուկ չենք անդրադարձել կանանց իրավունքներին, բայց դա չի նշանակում, որ չենք կարևորում:
Մենք պիտի գիտակցենք, որ մեր երկրում ամենահիմնական հարցերից, սպառնալիքներից մեկը ժողովրդագրական համաղետն է, և բոլորս պիտի լուծենք այդ խնդիրը»,-հավելեց նա:
2018 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը այս տարի կազմում է 32.4 տոկոս: 2017 թվականին նույն թիվը կազմել է 29.5 տոկոս:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44