Կանադայի Յուկոն տարածքում հյուսիսամերիկյան գորշ արջը երիտասարդ մոր ու նրա 10 ամսական դստեր մահվան պատճառ է դարձել, գրում է The Guardian-ը:
Երեսունյոթամյա Վալերի Թեորեն մայրության արձակուրդի մեջ է եղել: Նա զուգընկերոջ՝ Գերմունդ Ռըշոլի հետ որոշել էր արձակուրդի մի քանի ամիսն անցկացնել շրջանի մայրաքաղաք Ուայթհորսից 400 կմ հեռավորության վրա գտնվող իրենց որսատեղում, որը զույգը վարձակալել էր կառավարությունից՝ մորթու համար կենդանիների որս անելու նպատակով:
Գերմունդը գնացել է տեղադրած թակարդները ստուգելու: Վերադարձին նրա ճանապարհին հայտնվել է գորշ արջ, որին տղամարդը մի կրակոցով սպանել է: Վերադառնալով՝ Գերմունդը տնակի մոտ հայտնաբերել է հոշոտված կնոջ ու երեխայի դիերը:
Զույգի կայքում Ռըշոլը նկարագրվում է որպես բացօթյա տարածքների գիդ և քարտեզագրության խորհրդատու, իսկ Թեորեն՝ մորթյա իրերի դիզայներ: Նրանց նորածնի՝ Ադելի լուսանկարը նույնպես տեղադրված է կայքում՝ աղվեսի մորթով փաթաթված:
Յուկոն տարածքում բնակվում է մոտ 700 հյուսիսամերիկյան գորշ արջ, սակայն մահվան ելքով դեպքերը շատ հազվադեպ են: Վերջին անգամ տարածքում կենդանու հարձակումից մահվան դեպք գրանցվել է 2006թ.-ին:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03