Մենք հույս ունենք, որ Թեղուտի հանքն առաջիկայում կաշխատի: Այս մասին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը:
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի դադարեցումը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, կապված է Թեղուտի հանքի չշահագործման հետ: Հանքը շահագործող ընկերությունը 380 մլն դոլարի վարկ է վերցրել «ՎՏԲ» բանկից և չի կարողացել այդ վարկը սպասարկել:
«Հիմա մենք քաջալերել ենք, որ «ՎՏԲ» բանկը նոր օպերատոր ներգրավի, և մենք հույս ունենք, որ Թեղուտի հանքն առաջիկայում կաշխատի, նաև պղնձաձուլարանը կաշխատի, կամ էլ նոր պղնձաձուլարանի կառուցման աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ամուլսարի խնդրին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանքի շահագործումը կառավարության համար ընդունելի կլինի այն դեպքում, երբ փորձաքննությամբ կապացուցվի, որ այն Սևանա լճին և Ջերմուկի ջրային ավազանին չի վնասի:
«Հիմա այդ կապակցությամբ հարուցված է քրեական գործ, միջազգային հեղինակավոր կազմակերպություն կներգրավվի որպես փորձագետ: Ընդ որում, այդ փորձաքննությունը կկատարվի մասնագիտական ամենաբարձր մակարդակով:
ՀՀ-ն փող չի խնայելու բյուջեից, որպեսզի այդ փորձաքննություն իրականացվի: Եվ երբ կհամոզվենք, որ Ամուլսարը սպառնալիք չի կրում իր մեջ Սևանա լճի և Ջերմուկի ջրային ավազանի համար, այդ հանքի շահագործումը մեզ համար ընդունելի կլինի»,- նշեց նա:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44