ARM | RUS |

Բանկերը հաճախ շրջանցում են Կենտրոնական բանկի նորմատիվները. Գևորգ Գորգիսյանը պատասխանել է ԿԲ–ին

29.11.18 | 18:07

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակի այն դիտարկմանը, թե «Գևորգ Գորգիսյանի առաջարկած, ԿԲ–ին վերաբերող ծրագրային դրույթների մեծ մասը վաղուց գործում է»։

Պատգամավորի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Շնորհակալություն ենք հայտնում մեր բարձրացրած հարցերի առնչությամբ Ձեր ցուցաբերած ուշադրության և կարծիքների համար։ Բարձր ենք գնահատում հիրավի մասնագիտական պատրաստությամբ օժտված անձանց շահագրգիռ մասնակցությունը՝ մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ համառոտ ներկայացված դրույթների՝ տնտեսության և սոցիալական քաղաքականության բավականին ընդգրկուն բաղադրիչների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Ձեր հնչեցրած մտահոգություններին, ապա սիրով ներկայացնում ենք որոշ մանրամասներ մեր դիրքորոշման վերաբերյալ, որոնք խարսխված են ինչպես տեսական նյութի, այնպես էլ՝ պրակտիկ իրավիճակների գնահատման վրա:

1. Ի պատասխան առաջին կետի հետ կապված Ձեր դիտողությանը՝ նշենք, որ բանկերը շրջանցում են ՀՀ Կենտրոնական բանկի՝ հստակ տառաչափ օգտագործելու կանոնակարգերով սահմանված նորմատիվ պահանջը և դրա վերահսկողության համար պատասխանատու Կենտրոնական բանկը չի կանխում այդ արատավոր գործելաոճը․ ընդ որում՝ բանկերից և վարկային կազմակերպություններից շատերը պայմանագրերին կից հավելվածներում են հիմնականում օգտագործում այդ մերժելի մոտեցումը/կից Ձեզ ենք ուղարկում դիդակտիկ ֆոտոնյութ, որտեղ առկա են ակնհայտ տարբեր տառաչափերով ձևակերպված պայմանագրի դրույթներ/:



2. Երկրորդ կետի հետ կապված Ձեր դիտողությանն ի պատասխան՝ նշենք, որ զանգվածային լրատվության միջոցներով բանկերը և վարկային կազմակերպությունները որպես մատուցվող ֆինանսական ծառայության ցուցանիշ են նշում միայն վարկի ներգրավման տարեկան տոկոսադրույքը և միայն պայմանագիրը կնքելիս է սպառողը պարզում, որ կան լրացուցիչ այլ վճարներ, որոնք միտումնավոր կերպով նրանց չեն ներկայացվել: Փաստորեն՝ բանկերի և վարկային կազմակերպությունների գերակշիռ մասը մրցակցության նկատառումներով գովազդային մոլորության մեջ է գցում սպառողներին և ակնհայտ է, որ հետայսու նման ծառայությունների մատուցման դեպքում խիստ հրատապություն է ներկայացնելու ներգրավվող ռեսուրսների տրամադրման իրական տոկոսադրույքը:

3. Ինչ վերաբերում է երրորդ կետի հետ կապված ձեր դիտողությանը, ապա նշենք, որ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնող ՀՀ Կենտրոնական բանկի անկախությունը բավականին զգայուն հարց է մի քանի նկատառումներով: Մասնավորապես․

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) կողմից, միաժամանակ երկրի գլխավոր օրենսդիր մարմինն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի մասին Օրենքը և ակնհայտ է, որ, դինամիկ զարգացումներ ապրող տնտեսության կարիքներից ելնելով և հաշվի առնելով բանկային ու միջազգային ֆինանսական կառույցներում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունները, մեր երկրի ֆինանսական համակարգի արդիականացման նպատակով բավարար չէ միայն կորպորատիվ շահերով ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցների գիտելիքների և փորձի գեներացումը, և ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներն իրենց
մասնագիտական, գիտական մասնակցությունը պետք է բերեն այո, հարաբերականորեն անկախ, բայց ոչ վերահսկողությունից դուրս գտնվող ֆինանսական այդ կառույցին։ ԵՎ այդ ենթատեքստում կարծում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի կողմից տարեկան ընդամենը մեկ անգամ ՀՀ ԱԺ ներկայացվող հաղորդում-հաշվետվությունն առնվազն բավարար չէ: Մասնավորապես, համաձայն ՀՀ Ազգային ժողովի մասին սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի, սահմանվում է. որ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Քննարկվող հարցի տրամաբանությամբ՝ պետք չէ անտեսել նաև ՀՀ Կենտրոնական բանկի մասին օրենքի 7-րդ հոդվածի պահանջները․

Հոդված 7. Պետական մարմինների հետ համագործակցությունը

1. Իր խնդիրներն իրականացնելիս Կենտրոնական բանկը համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ:

2. Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ են տալիս ԱԺ-ին և նրա հանձնաժողովներին` Կենտրոնական բանկի քաղաքականության մասին:

3. Կենտրոնական բանկը մասնակցում է կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև աջակցում է դրանց իրականացմանը, եթե դա չի հակասում Կենտրոնական բանկի խնդիրներին: Դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը խորհրդակցում է կառավարության հետ։

4. Չորրորդ կետի հետ կապված՝ գրավադրող ձեռնարկությունների վերաբերյալ ձեր դիտողությունն առնվազն վրիպում է, քանզի մեր կողմից շեշտադրվել է գրավը գնահատող կազմակերպությունների աշխատանքի բարելավման դրույթը, որը նախընտրելի է համակարգել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով ֆինանսական ծառայության մատուցման սահմանային վիճակը։ Հանձնաժողովում ընդգրկված կլինեն այդ գործառույթների բովանդակային քննարկման և իրավական կարգավորման ու փաստացի վերահսկողական իրավասություններ ունեցող համապատասխան մարմինները:

5. Ի պատասխան հինգերորդ կետի հետ կապված ձեր դիտողությանը՝ նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ պետական բյուջեի անկախության թեզը բնավ չի նշանակում բացարձակ անկախություն, մասնավորապես․

2.Կենտրոնական բանկի շահույթից կատարվում են հետևյալ մասհանումները․

ա) շահույթի 20 տոկոսն ուղղվում է գլխավոր պահուստի համալրմանը` մինչև դրա ընդհանուր չափը կազմի առկա դրամական զանգվածի 25 տոկոսը,

բ) ուղղվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված մուրհակների մարմանը՝ դրա համար անհրաժեշտ գումարի չափով:

3. Նշված մասհանումները կատարելուց հետո ֆինանսական տարվա արդյունքում ստացված շահույթի մնացորդը փոխանցվում է պետական բյուջե:

6. Ինչ վերաբերվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկվող հուշադրամների հարցին, ապա ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ներդրումային դրամների համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր են զբաղեցնում մի քանի ազգային էմիտենտներ և վերազգային կազմակերպություններ, որոնք թողարկվում են ոչ միայն սեփական արժույթով, այլև այլ պետություններից կիսակոնցեսիոն, հիմնականում ստվերային գործարքների պայմաններով ձեռք բերված թույլատվությամբ, դրանց ազգային արժույթներով արտահայտված ներդրումային դրամներ:

Սեփական արժույթի օգտագործման իրավունքն այլ երկրների կազմակերպությունների զիջած պետություններից են Բենինը, Ֆիջին, Տուվալուն, Պալաուն, Ռուանդան, Կոնգոն, Կուկի կղզիները, Մակեդոնիան, Նիուե կղզին, Տոկելաուն և, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը:

2011 թվականին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը պայմանավորվածություն է ձեռք բերել գերմանական «Geiger-edelmetalle», կազմակերպության հետ, որի արդյունքում այդ կազմակերպությանը լիազորվել է իրականացնել ¼ ունցիայից մինչև 5.0 կգ քաշով «Նոյան տապան» ներդրումային արծաթե հուշադրամների թողարկումը և վաճառքը: Վերը նշված հուշադրամի թողարկման ծավալները, համաձայն այդ կազմակերպության վեբ կայքում տեղադրված տեղեկատվության, վերջին հինգ տարիներին ունեցել են հետևյալ ցուցանիշները

Մի կողմ թողնելով սեփական սուվերենությունն այլոց տրամադրելու մեծագույն մղումը, որը ձևավորվել է 2011 թվականին մեր երկրի քաղաքական վերնախավի որոշումների քննարկման հուզական կողմը, փորձենք փոխլրացման սկզբունքով Ձեզ ներկայացնել մի քանի հարցապնդումներ, մասնավորապես․

1. Հուշադրամների պատվերի իրականացման ժամանակ տեղական արտադրողներին կամ այդ գերշահավետ բնագավառում ներդրումներ կատարելու նախաձեռնություն ունեցող պոտենցիալ հավակնորդներին ընդհանրապես չներգրավելու արատավոր պրակտիկան, որը մշտապես խոչընդոտելու է մեքենաշինությանը, սարքաշինության հայկական տեխնիկական պարկի թարմացմանը, վերազինմանը։

2. Հուշադրամների պատվերների տրամադրումը օֆշորային ծագմամբ կազմակերպություններին, ընդ որում՝ պարզապես «անտրամաբանական» շղթա է ստեղծվում, որտեղ ՀՀ Կենտրոնական բանկը՝ գերմանական «Մեյեր» դրամահատարանին ուղղակի պատվեր ձևակերպելու փոխարեն, դիմում է Լիխտենշտեյնում/օֆշորային գոտի/ գրանցված «Coin Invest Trust»–ի միջնորդությանը:

3. Հայաստանի հանրապետության ստեղծագործական միությունները, անհատ ստեղծագործողները պարզապես զրկված են թողարկվող հուշադրամների ուրվագծերի քննարկմանը մասնակցելուց։

4. Առանձին հուշադրամների հեղինակներն ընդհանրապես հայեր էլ չեն, այլ ինչ-որ արտասահմանյան դրամահատարանի շարքային դիզայներներ են` դրանից բխող գեղարվեստական լուծումներով և պատկերացումներով /կենդանակերպի նշանների շարքը` կատարված լեհ Կոտովիչի կողմից/։

5. Անհասկանալի տրամաբանությամբ միայն կարելի է բացատրել որոշ հուշադրամների անհասանելիությունը սպառողների համար կամ էլ վաճառքի սուբյեկտիվ, չպատճառաբանվող, ստվերային սահմանափակումները։

6. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ֆիզիկական անձանց առևտրային սպասարկումը բացարձակապես հակասում է «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված գործունեության հիմնական խնդրի և մնացյալ խնդիրների վերաբերյալ դրույթներին: Նման
ինքնիրավչության վկայություն է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հուշանվերային հուշամեդալների ստեղծման փաստը և դրանց հետագա վաճառքը: Մի՞թե չի կարելի ենթադրել, որ շուտով ՀՀ Կենտրոնական բանկը կսկսի հուշանվերների արտադրության պատվերներ նվիրել արտասահմանյան կազմակերպություններին և կազմակերպել դրանց վաճառքը:

7. Թողարկվող հուշադրամների ուրվագծերը բավականին հեռու են գեղարվեստական արժեք համարվելուց և ավելի քան ակնհայտ է, որ ուրվագծերը ստեղծում են բացառապես 2-3 հոգի, որոնցից նորարական կամ բացառիկ տպավորիչ որևէ նախագիծ սպասելն անիմաստ է և, բացի այդ՝ հուշադրամների ուրվագծերը վերջնական հաստատման են արժանանում ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդում, որտեղ բացառապես ֆինանսական կրթությամբ մարդիկ հավանաբար պետք է դրսևորեն բացառիկ գեղագիտական ճաշակ և մշտապես պետք է տեղեկացված լինեն տեխնոլոգիական նոր լուծումների մասին։

Հարգելի՛ պարոն Հարութ Կբեյան Բերբերյան, հաղորդակցման էլեկտրոնային տարբերակն, իհարկե, չի կարող բացարձակ բավարարել երկու կողմին։ Հաշվի առնելով Ձեր բարձր մասնագիտական որակները և քաղաքացիական նախանձելի սկզբունքայնությունը՝ հրավիրում եմ մշտարթուն հետաքրքրությամբ հետևել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Գևորգ Գորգիսյանի ելույթներին:

Շնորհակալություն Ձեր կարծիքի և նկատառումների համար:

Հարգանքով՝ Գևորգ Գորգիսյան»։


ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

23:54

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ կործանիչ

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ...

23:49

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»...

23:47

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են...

23:35

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել...

14:26

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների...

14:07

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

14:05

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․...

13:48

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի մանկապարտեզում.

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի...

13:27

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

13:04

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

12:48

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային...

12:23

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

12:07

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան վիրավորներ

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան...

11:52

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման մասին

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման...

11:34

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան դրությամբ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան...

11:17

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44