Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ցրել է վերջին օրերին բրիտանական լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ինքն ու արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, լարված հարաբերություններ ունեն, ինչի պատճառով Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում են տեղափոխվել Քենսինգտոնյան պալատից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դքսուհին դա արել է՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Մարքլի հղիությանը:
«Միանշանակ մենք չափազանց ոգևորված ենք: Դա այնքան առանձնահատուկ ժամանակահատված է: Ուրախ ենք, որ Ջորջը, Շառլոթն ու Լուին զարմիկ են ունենալու: Ամեն ինչ շատ առանձնահատուկ է լինելու»,-ասել է Միդլթոնը:
Աղբյուրը նկատում է, որ այս պատասխանով դքսուհին ակնարկել է, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ շատ լավ է:
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Ուիլյամի ու Հարիի հարաբերություններն ամուսնանալուց ու ընտանիք կազմելուց հետո վատացել են, ու դրան, ենթադրաբար, նպաստում են արքայազների կանայք:
Հաղորդվում է, որ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հաջորդ ամիս կտեղափոխվեն Քենսինգտոնյան պալատից ու կբնակվեն Վինձորում: Հայտնի է, որ այժմ արքայազներն իրենց ընտանիքներով բնակվում են Քենսինգտոնյան պալատի տարածքում՝ առանձին տներում:
Թագավորական զույգերին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ տեղափոխման պատճառը Քեյթի ու Մեգանի միջև բարդ հարաբերություններն են:
«Քեյթն ու Մեգանը շատ տարբեր մարդիկ են ու իրականում այդքան էլ «լեզու չեն գտնում»»,- պատմել է աղբյուրը:
Հայտնի է, որ Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Քենսինգտոնյան պալատի տարածքում գտնվող առանձնատունն ունի 22 սենյակ, մինչդեռ Սասեքսի դուքսինն ու դքսուհունը՝ ընդամենը երկու:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03