Նոյեմբերի 29-ին նախատեսված հաջորդ աշխատանքային հանդիպումը Սյունիքի մարզում էր։ Ներկա էին դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում առաջադրված պատգամավորության թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։
Վալերիյ Օսիպյանը նրանց էլ մանրամասն ներկայացրել է ոստիկանության որդեգրած սկզբունքները՝ ընգծելով, որ անընդունելի է լինելու զարտուղի ճանապարհով քվեներ ստանալու մեթոդները․ մերօրյա ոստիկանությունն ի զորու է բացահայտելու ցանկացած ապօրինություն։
Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ թեկնածուները նույնպես շահագրգռված են թափանցիկ ու որակյալ ընտրություններ անցկացնելով, ուստի ոստիկանությանը պատրաստակամ կաջակցեն այդ գործում։ Ոստիկանության պետը ներկայացրել է նախընտրական շրջանում իրականացված կանխարգելիչ գործողությունները՝ ներկաներին հավաստիացնելով, որ դրանք ևս արդյունք են տալիս։
Վալերիյ Օսիպյանը թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորել է կազմակերպվող կամ իրականացվող ցանկացած ապօրինության վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես ահազանգել։ «Վստահեցնում եմ, որ ձեր ոչ մի ահազանգ օդում չի մնա։ Մենք հետևողականորեն կարձագանքենք ու համապատասխան ընթացք կտանք»,-ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։
Աշխատանքային հաջորդ հանդիպումը մարզը սպասարկող ոստիկանների հետ էր։ Քննարկման առանցքային թեման դարձյալ ընտրության օրը ոստիկանական ծառայությունների ճշգրիտ կազմակերպումն ու իրականացումն էր։ Ոստիկանության պետը անձնակազմին հրահանգել է տեղերում ակտիվացնել աշխատանքը բնակչության հետ՝ ձևավորելով համագործակցային արդյունավետ դաշտ, որ քաղաքացիները ևս ներգրավվեն ապօրինությունների հայտնաբերմանը։
Վալերիյ Օսիպյանը Սյունիքի ոստիկաններից ևս պահանջել է ծառայողական պարտականությունները կատարելիս չթերանալ ու չտրտնջալ՝ հիշեցնելով, որ ինքը անբարեխիղճ ծառայողներին համակարգում չի հանդուրժի։ «Օրենքով ձեզ վերապահված լիազորություններն իրականացնելիս չկաշկանդվե՛ք որևէ մեկի ո՛չ կարողություններից, ո՛չ էլ դիրքից»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ բոլորը հավասար են օրենքի առջև։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01