Չինացի գիտնական Հի Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունը, համաձայն որի Չինաստանում լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաները, մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: Չինացի գիտնականների մեծ մասը միասնական դիրքորոշում ունի Ժյանկույի հայտարարության վերաբերյալ: Ավելի քան 120 գիտնականի համատեղ հայտարարությունում նշվում է, որ կատարվածն ուղղակի «խենթություն» է: Նրանք դատապարտել են գիտափորձն ու իշխանություններին կոչ արել ուսումնասիրել հարցը: Մասնագետների կարծիքով՝ դա «ակադեմիական էթիկայի և նորմերի կոպիտ խախտում է»:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ժանկույը պատասխանել է քննադատություններին՝ հայտարարելով, որ «հպարտ է իր արածով»:
Նա նաև հավելել է, որ ևս մի կին համաձայնել է մասնակցել իր գիտափորձին ու արդեն հղի է գենետիկորեն փոփոխված պտղով:
Չինաստանի առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ: Այժմ համապատասխան մասնագետներն աշխատում են պարզելու համար՝ արդյոք գիտնականի պնդումները համապատասխանում են իրականությանը:
Հիշեցնենք, որ Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունում նշվում էր, որ Լուլուն և Նանան ծնվել են մի քանի շաբաթ առաջ ու գենետիկ փոփոխությունների շնորհիվ այժմ անխոցելի են ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Երեխաները ծնվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով: Այդ նպատակով օգտագործվել է նախապես գենետիկորեն փոփոխված ձվաբջիջ, որն ավելի ուշ փոխպատվաստվել է արգանդի մեջ: Հայտնի է, որ աղջիկների հայրը ՄԻԱՎ վարակակիր է:
Մասնագետը մանրամասնել էր, որ քույրերի ԴՆԹ-ն փոխվել է գերառաջադեմ «գործիքի»՝ CRISPR-cas9-ի միջոցով: CRISPR-cas9 կոչվող գործիքը հնարավորություն է տալիս աշխատելու ԴՆԹ-ի վրա, ակտիվացնելու անհրաժեշտ գենը, կամ հակառակը՝ չեզոքացնելու հիվանդության պատճառ հանդիսացող գենը:
Այս տեխնոլոգիան վերջերս է փորձարկվել մարդկանց վրա՝ մահացու հիվանդությունները բուժելու նպատակով: Դա նշանակում է, որ հիվանդություն ունեցող մարդը գենային փոփոխությունից հետո իր ապագա երեխաներին վտանգավոր գեները չի փոխանցի:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55