ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը մտահոգված է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, հատկապես Արցախի հետ կապված։ Այսօր Ճամբարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթւոմ նշել էր, որ ինքը վերջին օրերին լավ չի հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Այդ ակտիվությունը, հիշեցնենք, առաջացավ այն ժամանակ, երբ ազատամարտիկ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե հեղափոխությունն ավելի կարևոր իրադարձություն էր, քան արցախյան պատերազմը։
Կայքի դիտարկմանը՝ առհասարակ Արցախի իշխանությունները կարո՞ղ են միջամտել Հայաստանի գործերին, Աշոտյանն ասաց․ «Նախ որտե՞ղ եք տեսել նման դեպք։ Բացի այդ, ո՞նց չարձագանքեն արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանի մրցակիցը նսեմացնում է արցախյան այն ճակատամարտը, որի մասնակիցներից ու կռվողներից մեկը ինքն է եղել։ Ո՞նց չպատասխանեն այդ մարդիկ, ո՞նց չհիշեցնեն իրենց այդ կռված մարդիկ, այդ հողը պահող մարդիկ։ Շատ վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի այս ոճը, որը հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, որը երկար ժամանակ է՝ մոռացվել էր։ Մեծ վտանգ կա, որ Նիկոլն այս արցախատյաց հայտարարությամբ վերադարձնում է այդ բաժանումը։ Ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում։ Նորից կրկնեմ՝ իրեն պետք է կիլոմետրերով հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որից ինքը ոչինչ չի հասկանում»։
hraparak.am
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03