«Իրատես» թերթը գրում է. «Մարտունու բժշկական կենտրոնը տևական ժամանակ չի կարողանում նոր տնօրեն ընտրել: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետևից կտրվում են քննությունից: ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է «Սասնա ծռեր» կուսակցության Մարտունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը: «Մրցույթի երկրորդ փուլից հետո նա նույնպես կտրվել է՝ խուսափելով սահմանված կարգով բողոքարկելուց: Բայց մի քանի օր անց, երբ նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով իրենց գյուղում է եղել, գյուղացիներին հորդորել է փակել մարզպետի ճանապարհն ու վերջնագիր դնել նրա առաջ՝ կա՛մ Խաչատրյանը կլինի ԲԿ-ի տնօրեն, կա՛մ ավելի ծայրահեղ քայլերի կգնան»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Նա հայտնեց նաև, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Խաչատրյանը «Սասնա ծռերի» համակիր է ու ամեն բան անում է «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածու, մարզպետ Սանոսյանից ձայներ փախցնելու համար: «Ժողովրդին հրահրում է, որ մարտունեցիները, Փաշինյանին ձայն տալու փոխարեն, «Սասնա ծռերին» ձայն տան,- ասաց մեր զրուցակիցը։- Դեռևս մինչև հեղափոխությունը Վիգեն Խաչատրյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից՝ որոշելով արտերկրում բնակություն հաստատել, բայց թղթաբանության հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, ու նրա գնալը չի ստացվել:
Քանի որ ինքն անձամբ չի կարողացել առաջադրվել, «Սասնա ծռերին» առաջարկել է քրոջ ամուսնու թեկնածությունը: Նրանք էլ չեն մերժել Խաչատրյանին ու վերջինիս փեսա Դավիթ Գալստյանին ներառել են Մարտունու ռեյտինգային ցուցակում»:
«Իրատեսին» հայտնի դարձավ նաև, որ Մարտունիում ու հարակից գյուղերում վերոնշյալ երկու ուժերի միջև այժմ թեժ պայքար է գնում: Մարզպետը ցանկանում է, որ ԲԿ-ի տնօրենի հարցն ընտրություններից հետո խաղաղ պայմաններում լուծվի, իսկ Խաչատրյանն ու իր փեսան էլ բուժհաստատության ղեկավարի ընտրության ձգձգման հարցը որպես մահակ են օգտագործում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
23:19
23:02
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42