«Իրատես» թերթը գրում է. «Մինչ քարոզարշավում, բառի բուն իմաստով, բզկտվում են Արցախն ու բանակը, ներհայաստանյան շատ խնդիրներ դուրս են մնում քննարկումների ծիրից: Տարբեր մարզերի քաղաքացիների հետ հանդիպումներում պետք է, որ հստակ նրանց խնդիրներից խոսվի, առաջիկա տարիների զարգացման ծրագրերից, սակայն ոչ, քարոզարշավը լիովին այլ տրամաբանության մեջ է:
Այս օրակարգը թելադրում է օրվա իշխանությունն ու հետևողականորեն առաջ տանում, որին մասնակից է դառնում միայն մեկ ուժ` նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ն: Ընտրությանը մասնակցող մյուս ուժերը և հասարակությունը դիտորդի դերում են:
ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» մրցահարթակի վրա են, իրար ջախջախում են, որից հասարակությունը ոչ մի օգուտ չունի, առավել գիտակ հատվածն էլ, որ գաղափարների, տեսլականի պահանջ ունի, հիասթափված է: Ոչ ոք չգիտի` առաջիկա 5 տարում իշխանությունն ինչպես է փոխելու իր կյանքը: Փոխարենը լսում է` սթափվեք, Արցախի կառավարության ներկայացուցիչներ, գյուղապետերի վզից բռնած դուրս ենք շպրտելու, երկա՜ր ժամանակով ենք ասֆալտին փռելու…
Սակայն սա չէ միակ մեխը, որ իշխանությունը քարոզարշավին օգտագործելու է: Մեր տեղեկություններով, քարոզարշավի վերջին օրերին գործի են դրվելու իշխանական լծակները, և կրկին խաղի մեջ է մտնելու ԱԱԾ-ն: Անակնկալ թղթապանակ է պատրաստվել, ԱԱԾ, ՀՔԾ բացահայտումների տրցակ: Հասարակությանը կփորձեն ցույց տալ, թե քանի նախկին իշխանականների են ասֆալտին փռել ու ի՜նչ մեծ բացահայտումներ են արել:
Այնպես որ, ծրագրային քննարկումների հույս չունենաք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
23:19
23:02
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42